11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վանաձորի երկու բուհ-երի ճակատագիրը

Կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԿԳՆ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում Վանաձորի երկու բուհ-երի՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի և ՀՊՃՀ-ի վանաձորյան մասնաճյուղի միավորման գործընթացը:

Նախարարը հայտնեց, որ երեկ եղել է երկու բուհ-երում էլ: ՛՛Շատ կոնստրուկտիվ էին հանդիպումները՛՛,-ԿԳ նախարարի խոսքով՝ ինքը լսել է Պոլիտեխնիկի և ՎՊՄԻ-ի դասախոսների մտահոգությունները: Աշոտյանն ընդգծեց, որ այնտեղ հասկանում են, որ միայն մանկավարժականը չի կարող բավարարել մարզի տնտեսական պահանջները: ՛՛Պետք է իրականացվի կրթական ծավալի որակի ընդլայնում՛՛:

Արմեն Աշոտյանը նշեց, որ հետագա գործընթացի ձևաչափը առանձին կներկայացնի վարչապետին, ապա կառավարությունը կքննարկի ու կորոշի: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ