10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Դավութօղլուն անդրադարձել է Հայաստանի հրավերին

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան հրավիրվելուն եւ նշել է, որ դա սովորական արարողակարգային հրավեր է, եւ պետք չէ դրան հատուկ ուշադրություն դարձնել, գրում է թուրքական “Միլլիյեթ”-ը։

Նա նշել է, որ իրենց ցանկությունը, գաղափարն ու տեսլականը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն է եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խնդիրների լուծումը:

Դավութօղլուն, սակայն, հստակ չի ասել` գալու է Երեւան, թե ոչ:

Հիշեցնենք, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ