09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Վարդան Պետրոսյանը ազատ է արձակվելու. հավաստի տեղեկատվությու՞ն

Քիչ առաջ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սոցցանցում հայտարարել է. Շատ հավաստի տեղեկատվություն ունեմ, որ մեկ ժամից դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվելու Վերաքննիչի որոշմամբ։ Նրանից վերցվելու է քաղաքից չբացակայելու ստորագրություն։

Զիդանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկան

Եգիպտացի ֆուտբոլիստ Մոհամեդ Զիդանը, ով հայտնի է գերմանական մի քանի ակումբներում իր ելույթներով, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է բանկային հաշիվների կեղծման մեջ՝ օգուտ արաբական մի ընկերության: Ֆուտբոլիստը, ով արդեն ավարտել է իր կարիերան, աշխատում էր որպես հեռուստամեկնաբան:

Արցախը միջազգային իրավունքի առումով երբևէ չի պատկանել Ադրբեջանին.Լարիսա Ալավերդյան

Այսօր, նոյեմբերի 21-ին մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ  Իլհամ  Ալիևի վերջին հանդիպմանը.“Մինչ ընթանում է գործընթաց, հստակ է, որ լայնածավալ պատերազմական գործողությունները բացառված են”: Լարիսա Ալավերդյանը կարևորում է նաև այն, որ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է լուծարել Մինսկի խումբը, իսկ այս հանդիպումը  […]

“Պետք է պատրաստ լինել եւ պատերազմի, եւ խաղաղության”

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպմանը` “Նորավանք” հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք թե պատերազմի, թե խաղաղության: “Երկուսն էլ բարդ գործընթացներ են: Այս առումով Ալիեւ-Սարգսյան հանդիպումը որոշակի դրական տարրեր է պարունակում: Սա երկուսուկես տարի հետո տեղի ունեցած առաջին հանդիպումն էր , առավել եւս […]

Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞

 ՛՛Այն պոռթկումներից մեկն էր, որ պետք է տեղ ունենար և ինքնախաբեությամբ չզբաղվեմ, եթե այս անգամ ոչ զինված, ոչ սվիններով հեղափոխություն չկատարվեց, համակարգային փոփոխություն չի լինելու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Հայրենիք և պատիվ” կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի չկայացած հեղափոխությունից: Մարգարյանի խոսքով՝ չպետք է վախենալ հեղափոխություն բառից. ՛՛Մենք դեմ ենք երկրի ներսում հեղափոխություն ստեղծելուց, […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սկապինիին՝ պաշտոնավարման տարիներին կատարած նշանակալի աշխատանքի համար՝ ուղղված երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանը: Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է հայ-իտալական քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են […]

Հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժեր նկատելի չեն. թուրքագետ

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից`արեւելագիտության ինստիտուտի տնօրեն,  թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ առայժմ տեղաշարժեր նկատելի չեն: Իսկ տեղաշարժերի համար, ըստ նրա, որեւէ նախադրյալ է պետք, մինչդեռ նախադրյալներ նույնպես չկան: “Հնարավոր է, որ Թուրքիան միայն վերանայի իր մոտեցումները հայ-թուրքական հարաբերություններում: Թուրքիան հայոց ցեղասպանության հետ կապված իմիտացիոն քայլեր է ձեռնարկում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին` […]

Ուկրաինան չի կատարում ԵՄ-ի պահանջը. Ռադան արգելել է Տիմոշենկոյի բուժումը արտասահմանում

Ուկրաինայի գերագույն Ռադան չի հաստատ երկրի նակին վարչապետ Յուլիա տիմոշենկոյին արտասահման բուժման ուղարկելու նախագիծը, տեղեկացնում է  INTERFAX.RU-ն: Որոշումից հետո խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները ոտքի են ելելե ու կանչել “ամոթ”: Հարկ է նշել, որ Տիմոշենկոյին բուժման ուղարկելը Եվրամիության պահանջներից էր` ասոցացման համաձայնագրի կնքումից առաջ:

Քուչի թուլա է՝ անկախ դիրքից, անկախ զբաղմունքից, սեռից, տարիքից. Արթուր Սաքունց

Այսօր Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը իր Ֆեյբուքի էջում տեղադրել է մի գրառում, որը դարձել է օգտատերերի տարաբնույթ քննարկման առարկա. “ով որ Պուտինի այցի օրը դուրս չեկավ դեմն առնելու , ու ասի ռադ եղիր, ուրեմն քուչի թուլա է՝ անկախ դիրքից, անկախ զբաղմունքից, սեռից, տարիքից․․ ուրեմն ստրուկ է, տարական մարդկային արժանապատվությունից զուրկ․․․ սա է․․ եթե կա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի