05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արցախը միջազգային իրավունքի առումով երբևէ չի պատկանել Ադրբեջանին.Լարիսա Ալավերդյան

Այսօր, նոյեմբերի 21-ին մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ  Իլհամ  Ալիևի վերջին հանդիպմանը.“Մինչ ընթանում է գործընթաց, հստակ է, որ լայնածավալ պատերազմական գործողությունները բացառված են”:

Լարիսա Ալավերդյանը կարևորում է նաև այն, որ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է լուծարել Մինսկի խումբը, իսկ այս հանդիպումը  նշանակում է, որ Ադրբեջանը դեռ չի հասել իր նպատակին:

“Բոլորը նախընտրել են գործընթացի մի կողմը միայն լուսաբանել: Ճիշտ է, որևէ նոր արդյունք Արցախի հարցի առաջընթացի առումով՝ չկա: Բայց պիտի համբերատար լինել և հասկանալ, որ եթե պատերզամը չի վերսկսվում, դա արդեն արդյունք  է“,-նկատեց  Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանը կրկին  անգամ խորհուրդ տվեց լրագրողներին ոչ մի դեպքում չկիրառել Ադրբեջանի տարածքային ամբողջականություն տերմինը. “Պետք է հասկանանք, որ հայկական կողմի համար այս ձևակերպումը ընդունելի չէ: Բայց հարցը միայն մեզ համար սխալ-ճիշտ լինելը չէ:Արցախը միջազգային իրավունքի առումով երբևէ  չի պատկանել Ադրբեջանին, որն անում է ամեն ինչ լուծարելու Մինսկի խումբը և իրեն բռնակցելու Արցախը “,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Պատասխանելով լրագողների Ալիև-Սարգսյան ջերմ ձեռքսեղմումի վերաբերյալ հարցին՝ բանախոսն ասաց, որ այսպիսի հանդիպումները Մինսկի խմբի պարտադրված գործընթացի մասն են, և ինչպիսի ձեռքսեղմումներ էլ լինեն, դրանք չեն կարող անկեղծ լինել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ