18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞

 ՛՛Այն պոռթկումներից մեկն էր, որ պետք է տեղ ունենար և ինքնախաբեությամբ չզբաղվեմ, եթե այս անգամ ոչ զինված, ոչ սվիններով հեղափոխություն չկատարվեց, համակարգային փոփոխություն չի լինելու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Հայրենիք և պատիվ” կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի չկայացած հեղափոխությունից:

Մարգարյանի խոսքով՝ չպետք է վախենալ հեղափոխություն բառից. ՛՛Մենք դեմ ենք երկրի ներսում հեղափոխություն ստեղծելուց, բայց հեղափոխությունը պետք է, դա յուրաքանչյուր քաղաքացու էլեմենտար իրավունքն է՛:

Մարգարյանին ցավ է պատճառում արտագաղթը: Նրա տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով արգելվել է երկհարկանի ավտոբուսներով մարդկանց տեղափոխումը ՌԴ:

Մարգարյանը կարծում է, որ մարդիկ չեն կարող վերադառնալ այստեղ, քանի որ պաշտպանված չեն ու աշխատանք չունեն: ՛՛Ժողովուրդը պետք է բարձրացնի իր ձայնը, գա, պահանջի հրաժարական՛՛,-ասաց նա, ու նկատեց. ՛՛Սերժ Սարգսյանը մինչև երկրորդ պաշտոնավարման ժամկետի ավարտը չի կարող մնալ՛՛:

Henaran.am-ի հարցին, այսինքն` նախագահը հրաժարական է տալու, նա պատասխանեց. ՛՛Կտա այն ժամանակ, երբ ժողովուրդը ոտքի կկանգնի՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ