08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Արտակարգ վայրէջք. Երեւան-Սանկտ Պետերբուրգ ինքնաթիռում տղամարդ է մահացել

Դոնի Ռոստովի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Երեւան- Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը, քանի որ ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Այնտեղ օդանավին դիմավորել են բժիշկները, սակայն չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը: 44-ամյա տղամրդու մահվան առիթով սկսվել է հետաքննություն: Նախնական տվյալներով՝ մահացածը լուրջ հիվանդ է եղել եւ Սանկտ Պետերբուրգ է մեկնել բուժման նպատակով:

Ձերբակալված ցուցարար Ավետիս Ավետիսյանը հացադուլ է հայտարարել

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայից դեպի նախագահական նստավայր՝ Շանթ Հարությունյանի  երթը վերածվեց արյունոտ հեղափոխության: Բախումը ոստիկանների և ցուցարարների միջև ավարտվեց զանգվածային ձերբակալությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ձերբակալվածների հարազատները պահանջեցին բաց և թափանցիկ քննություն: Քաղաքացիական ակտիվիստներ Սևակ Մնացականյանի, Արման Մխիթարյանի և Ավետիս Ավետիսյանի ընկերը՝ Մերի Սաֆարյանը տեղեկացրեց, որ կոնկրետ Արման Մխիթարյանը դեպքի վայր է գնացել, երբ […]

Շատ-շատ…Իշխան Զաքարյանին հարցաքննում են

Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանն Ազգային ժողովում է: Նա արդեն հանդիպել է ԱԺ ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունների հետ: Հանդիպումներից հետո Իշխան Զաքարյանը խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին: ՛՛Հետո, հետո, մի ուրիշ անգամ՛՛,-ասաց : Մեր հարցին, թե երբ է պատրաստվում խոսել լրագրողների հետ, պատասխանեց` ասուլիս կհրավիրենք: Henaran.am-ի հարցին, թե խմբակցություններում շատ են իրեն հարցեր ուղղում, […]

Միգուցե Մաքսային միությունը նորմեր վերցնի Հայաստանից. փոխնախարար

՛՛Մաքսային միություն մտնելու գործընթացը դեռևս չի նշանակում, որ այն ամենը, ինչ կատարվել է Հայաստան-ԵՄ համագործակցության ձևաչափում, հակասելու է Մաքսային միության տարվող գործընթացներին՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ ի պատասխան հարցին, թե Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի բանակցելու ընթացքում մի շարք նորմեր վերցրեց, որ փորձում էր կիրառել, հիմա ինչ է լինելու այդ […]

Ընդդեմ ապատեղեկատվության

«Հայկական ժամանակ» օրաթերթը նոյեմբերի 7-ի համարում Նիկոլ Փաշինյանի  հետ հարցազրույց  է հրապարակել, որտեղ ԱԺ պատգամավորը հայտարարում է, թե Շանթ Հարությունյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնության է ենթարկվել ոստիկանության պետի և առաջին տեղակալի կողմից: Մերկապարանոց հայտարարություն՝ սադրանքի ու շանտաժի ավանդական «ձեռագրով», որը քաջածանոթ է մեր հասարակությանը: Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնում  եղել են շուրջ չորս տասնյակ բերման ենթարկվածներ, որոնց կեսը ազատ է արձակվել: Նրանցից հայտարարություն անողներ […]

ՄՄ-ին անդամակցությունը բխում է մեր ժողովրդի հետաքրքրությունից. վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը segodnya.ua-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու է որոշվել անդամակցել Մաքսային միությանը: Նա նշել է, որ ՄՄ-ն Հայաստանի տնտեսության համար “հնարավորությունների նոր պատուհան է”: “Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՄՄ-ի հետ ընդհանուր սահման չունենալու հարցը լուրջ ուսումնասիրությունների կաիրք ուներ: Եվ նաեւ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր հիմնական առեւտրային […]

Շանթի ընդվզումը արդարացի է

՛՛Կարծում եմ, որ Շանթի ընդվզումը արդարացի է, որովհետև յուրաքանչյուր հայ քաղաքացի այսօր Հայաստանում ապրելով և այս իրավիճակը, որ մենք տեսնում ենք, երբ տարեկան 120.000 մարդ լքում է երկիրը, դա իրականում բնական՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերին: Փոստանջյանի խոսքով՝ այդ դեպքերի պատասխանատուն […]

72 մլն ԱՄՆ դոլար կտրվի

Կառավարության նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ՛՛Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում՛՛ ֆինանսավորման և ՛՛Զարգացման քաղաքականության առաջին վարկ՛՛ վարկային համաձայնագրերի նախագծերին: Դրանց համաձայն կենսագործունեութան մի շարք ոլորտների բարեփոխմանն է ուղղվելու 72 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Մաքսային միության վերաբերյալ փաստաթղթերը լրամշակել

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրին: Օրենսդրական, ինստիտուցիոնալ, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավակիրարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների  զարգացման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխման ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ և առաջադրանքներ, որոնց լուծման ուղիները և մեթոդներն արտացոլված են ռազմավարական փաստաթղթում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի