27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄՄ-ին անդամակցությունը բխում է մեր ժողովրդի հետաքրքրությունից. վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը segodnya.ua-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու է որոշվել անդամակցել Մաքսային միությանը: Նա նշել է, որ ՄՄ-ն Հայաստանի տնտեսության համար “հնարավորությունների նոր պատուհան է”:

“Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՄՄ-ի հետ ընդհանուր սահման չունենալու հարցը լուրջ ուսումնասիրությունների կաիրք ուներ: Եվ նաեւ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր հիմնական առեւտրային գործընկերն է: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը կշահի ՄՄ-ին անդամակցելուց”,- ասել է ՀՀ վարչապետը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ղարաբաղյան հարցը որոշիչ էր ԵՄ-ի եւ ՄՄ-ի միջեւ ընտրություն կատարելիս, Տ. Սարգսյանն ասել է, որ ամեն ժողովուրդ իր ճակատագիրն ունի, եւ Լեռնային Ղարաբաղը մեզ համար հիմնարար նշանակություն ունի, հետեւաբար մեր բոլոր նախագծերը արվում են` հաշվի առնելով, որ ԼՂ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ազատ ապրել ու ստեղծագործել իր հողում:

“Անվտանգության հարցերը, ֆինանսական ապահովության, քաղաքական, մշակութային զարգացման հարցերը բերում են այն եզրակացությանը, որ Ռուսաստանի եւ ՄՄ մյուս երկրների հետ ստրատեգիական գործընկերությունը բխում է մեր ժողովրդի հետաքրքրությունից ”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ