27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միգուցե Մաքսային միությունը նորմեր վերցնի Հայաստանից. փոխնախարար

՛՛Մաքսային միություն մտնելու գործընթացը դեռևս չի նշանակում, որ այն ամենը, ինչ կատարվել է Հայաստան-ԵՄ համագործակցության ձևաչափում, հակասելու է Մաքսային միության տարվող գործընթացներին՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ ի պատասխան հարցին, թե Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի բանակցելու ընթացքում մի շարք նորմեր վերցրեց, որ փորձում էր կիրառել, հիմա ինչ է լինելու այդ նորմերի հետ:

Փոխնախարարը չբացառեց, որ կարող են լինեն նաև այնպիսի նորմեր, որ Մաքսային միությունը վերցնի Հայաստանից: ՛՛Մենք հակված ենք համագործակցությունը ԵՄ-ի հետ ու բարեփոխումները շարունակելու:

Մենք ներկայումս գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ ՄՄ գործընկերներ հետ, հարցեր կան քննարկելու, կան որոշակի նորմեր, որ պարտադիր են կիրառման համար և կան որոշակի նորմեր, որ պետք է բանակցվել ու հստակեցնել, թե Հայաստանը պետք է անպայման կիրառի, միգուցե լինեն նաև նորմեր, որ ՄՄ շրջանակներում նախատեսվում է  որոշ եվրոպական մոդելների կիարռումը, և քանի որ Հայաստանում կան այդ մոդելները, մենք չփոխենք և Մաքսային միությունը վերցնի այն նորմերը, որոնք արդեն կան Հայաստանում՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ