18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ձերբակալված ցուցարար Ավետիս Ավետիսյանը հացադուլ է հայտարարել

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայից դեպի նախագահական նստավայր՝ Շանթ Հարությունյանի  երթը վերածվեց արյունոտ հեղափոխության: Բախումը ոստիկանների և ցուցարարների միջև ավարտվեց զանգվածային ձերբակալությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ձերբակալվածների հարազատները պահանջեցին բաց և թափանցիկ քննություն: Քաղաքացիական ակտիվիստներ Սևակ Մնացականյանի, Արման Մխիթարյանի և Ավետիս Ավետիսյանի ընկերը՝ Մերի Սաֆարյանը տեղեկացրեց, որ կոնկրետ Արման Մխիթարյանը դեպքի վայր է գնացել, երբ արդեն ձերբակալվել էին երկու ընկերները.”Մենք գնացել էինք հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել և փնտրում էինք մեր ընկերներին: Արմանը ընդհանրապես կապ չուներ այդ ամենի հետ: Նա նույնիսկ դիմադրություն ցույց չտվեց: Ինձ թվում է ձերբակալությունները պատվերով են տեղի ունեցել, քանի որ փնտրում` գտնում էին միայն հայտնի ակտիվիստ երիտասարդներին”:

Հարազատները հաստատեցին, որ այս տղաները իրենց ըմբոստությունն են ցուցաբերել տարաբնույթ ակցիաների ժամանակ.”Թեղուտից սկսած, Մաշտոցի պուրակով մինչև համասեռամոլների դեմ պայքար”:

Ավետիս Ավետիսյանի մայրը Լուսյա Ավետիսյանը չկարողացավ խոսել իր որդու և Շանթ Հարությունյանի կապի մասին, վերջինս շարունակ հուզվում և արտասվում էր: Նրա որդին վերջերս աչքերի բավականին   բարդ վիրահատություն է տարել: Բոլոր կալանավորվածներից տեղեկություն կա, իսկ Ավետիսի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Ոչ ոք չի հանդիպել ու զրուցել նրա հետ: Քննիչը լռում է: Երեկ կալանավորվածների հետ հանդիպումից հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  հարազատներին տեղեկացրեց, որ Ավետիսը հացադուլ է հայտարարել և ոչ ոքի չի պատասխանում:

Նրանք բավականին լավ գիտակցում են իրենց իրավունքները և պահանջում են ,որ  բացահայտ հետաքննություն վարվի .”Որպիսի իմանաք ինչումն են մեղադրվում մերր տղաները, ձերբակալված 37 հոգուց 17-ին բաց են թողել, իսկ մնացածի հետ կապված հստակ մեղադրանք դեռ չկա”:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ