21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Ի՞նչու կալանավորվեց Վարդան Պետրոսյանը. դատախազության պարզաբանումը

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու նախաքննության մարմնի միջնորդության եւ դատարանի կողմից այն բավարարելու փաստի կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. ” Խափանման միջոց կիրառելը, իսկ առավել եւս, կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելը, չի հանդիսանում ինքնանպատակ եւ չի՛ կարող դրսեւորվել կամ ընկալվել, որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ […]

Փաստաբանը խնդրեց.Սայաթ-Նովա 10-ում բնակիչները չեն ընկրկում /լրացված/վիդեո/

Այսօր Սայաթ Նովա 10 հասցեում սկսված բնակիչների խոսքով` ապօրինի շինարարության շուրջ տեսակետները ամփոփվեցին շրջակա հինգ շենքերի բնակիչների կողմից պատրաստված տեսաֆիլմի ցուցադրությամբ: Մինչ “Լարկո գրուպ” շինարարական ընկերության աշխատակիցները աշխատանքներ էին կատարում բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը փորձեց բանակցել “Լարկո գրուպի” իրավաբանի հետ` խնդրելով դադարեցնել շինարարության ընթացքը, քանի որ տրված փորձագիտական եզրակացության մեջ մի շարք կետեր հակասում են […]

Microsoft-ի Office-ի ամպային ծառայությունը Հայաստանում հասանելի կլինի

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ այսօրվանից Հայաստանում պաշտոնապես հասանելի է դառնում  Office365 ամպային ծառայությունը: Ծառայությունը նախատեսված է ինչպես տնային օգտագործողների, այնպես էլ ցանկացած չափի կազմակերպությունների համար: Ունեն նաեւ հատուկ առաջարկներ: Բանախոսի հավաստմամբ` բոլոր օգտվողները հնարավորություն ունեն գրանցվել, չորս ամսով ստանալ ժամանակավոր ծառայությունը, փորձակել, հետո նոր […]

Փաշինյանը կրկին լուսանկարեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովը ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահին: Քվեարկությանը, սակայն, մասնակցեցին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Իսկ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախապես հայտարարել էր, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ լուսանկարել էր իր քվեաթերթիկը։ Հարցին, թե անհրաժեշտություն գտնում է այս անգամ էլ քվեն նկարել, […]

Նախկին նախագահի նստավայրի մոտ կտրած ականջով, մերկ ոստիկանի են գտել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նստավայրի մոտ, որը գտնվում է Զուգդիդիում, ոստիկանության վիրավոր աշխատակցի են գտել, փոխանցում է INTERFAX.RU-ն:  Ոստիկանն ամբողջովին մերկ է եղել, արյունլվա, ականջն էլ կտրած: Ականատեսները հայտնել են, որ տղամարդուն դուրս են գցել անցնող միկրոավտոբուսից: Ոստիկանը հոսպիտալացվել է: Նրա վիճակը ծանր է:  Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Սեւանում մարդ է ջրահեղձվել

Նոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում՝ Արտանիշ գյուղի մոտ կա ջրահեղձված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ընդհանրապես իրականության հետ կապ չունեն

ՎՊ նորընտիր նախագահ Իշխան Զաքարյանը ելույթ ունենալով նախ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին, ապա` խորհրդարանին: ՛՛Իմ շնորհակալությունն եմ հայտնում նախագահին ու ԱԺ-ին, համոզված ասում եմ, որ սա շատ ավելի պարտավորեցնող է, քան առաջին անգամ ընտրվելու դեպքում էր, շատ շնորհակալ եմ՛՛,-ասաց Զաքարյանը Ապա լրագրողների հետ ճեպազրույցում Զաքարյանն ասաց, որ ինչ-որ վերաբերում էր ՎՊ գործունեությանը, ապա իր ելույթի […]

Ամենավատ արաբական երկիրը կանանց համար

Սոցհարցումների համաձայն` կանանց համար ամենավատ արաբական պետություն է ճանաչվել Եգիպտոսը, փոխանցում է РИА Новости-ն: 22 արաբական երկրներից Եգիպտոսը հայտնվել է վերջին տեղում առաջին հերթին այն պատճառով, որ այս երկրում կանայք շատ հաճախ են ենթարկվում սեռական բռնության: Բացի այդ, երկրի խորհրդարանում կանանց ներկայությունը կտրուկ նվազել է՝ հասնելով 2 տոկոսի: Մասնագետները նաեւ նշում են, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով` […]

Հովիկ Աբրահամյանը զղջացե՞լ է /վիդեո/

Աժ-ում Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան հարցի, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը վերաառաջադրեց Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. ՛՛Դա ԱԺ նախագահի լիազորությունը չէ: Հանրապետության նախագահը որոշում կայացրեց և առաջադրեց իր թեկնածությունը: Իսկ այսօրվա քվեարկության արդյունքում որոշում կկայացվի՝ ԱԺ կողմից կնշանակվի, թե ոչ՛՛: Հարցին, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի