Եվրոպական ինտեգրացիայից եւ փրկությունից հետո վարչապետը ընկավ լրագրողների “դարանը” /վիդեո/

ՀՀ կառավարությունների նիստերի տանը կազմակերպված “Հայացք ապագային” խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովի բացմանը մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա մեկ առ մեկ մոտենում էր տաղավարներին` ծանոթանալով ներկայացված նյութերին: Բոլոր տաղավարները զբաղված էին, բացի “Գրքասերների ՀԿ” տաղավարից: Հենց այստեղ էլ “դարանակալեցին” լրագրողները եւ հարցեր ուղղեցին վարչապետին: Վերջինս “Եվրոպական ինտեգրացիա” եւ “Փրկություն” ՀԿ-ների տաղավարներից հետո մոտեցավ լրագրողներին: […]