20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Եվրոպական ինտեգրացիայից եւ փրկությունից հետո վարչապետը ընկավ լրագրողների “դարանը” /վիդեո/

ՀՀ կառավարությունների նիստերի տանը կազմակերպված “Հայացք ապագային” խորագրով  երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովի բացմանը մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա մեկ առ մեկ մոտենում էր տաղավարներին` ծանոթանալով ներկայացված նյութերին: Բոլոր տաղավարները զբաղված էին, բացի “Գրքասերների ՀԿ” տաղավարից: Հենց այստեղ էլ “դարանակալեցին” լրագրողները եւ հարցեր ուղղեցին վարչապետին:

Վերջինս “Եվրոպական ինտեգրացիա” եւ “Փրկություն” ՀԿ-ների տաղավարներից հետո մոտեցավ լրագրողներին:

“Եվրոպական ինտեգրացիա” բառակապակցությունը ինչ զգացողություն է առաջացնում վարչապետի մոտ` հատկապես սեպտեմբերի 3-ից հետո հարցին` Տիգրան Սարգսյանն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հստակ ուղղություններից մեկն է, եւ Հայաստանը պետք է կարողանա խորացնել եւ ընդլայնել հարաբերությունները ինչպես եվրասիական, այնպես էլ եվրոպական ուղղությամբ:

Տիգրան Սարգսյանը նաեւ ասաց, որ վաղը՝ նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում ներկայացնելու է 2014թ-ի պետբյուջեի նախագիծը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ