05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախագահների հանդիպումից դժվար է կտրուկ առաջընթաց ակնկալել. քաղաքագետ

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կայանալիք առաջիկա հանդիպումից` քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, դժվար է այդ հանդիպումից կտրուկ առաջընթաց ակնկալել:

Նա նշել է, որ նախագահների հանդիպումը դժվար թե ինչ-որ ճեղքում առաջացնի հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ կամ կոնֆլիկտի լուծման հարցում:

“Երկար դադարից հետո հանդիպումից դժվար կարելի է հեղափոխական իրավիճակ ակնկալել կոնֆլիկտի հարցում։ Բանակցային ձեւաչափը շարունակում է հանդես գալ որպես բանական եւ տրամաբանական, իսկ այն կոչերը, որոնք անում են համանախագահները, գուցե կարող են օգնել”,- ասել է նա:

Քաղաքագետը հիշեցրել է, որ փորձագետները լիարժեք տեղեկություններ չունեն, որպեսզի կանխատեսումներ անեն: Սակայն միեւնույն ժամանակ, ըստ Ա. Մարկարովի, հանդիպման ժամանակ կողմերը, ըստ էության,հերթական անգամ կներկայացնեն իրենց դիրքորոշումները:

“Դժվար է առաջընթաց ակնկալել, սակայն այն փաստը, որ հանդիպումները վերսկսվել են, հաստատում է կարծիքը, որ կողմերը, գնահատելով իրավիճակը, հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմական ուղիով չի կարող իրականացվել”,- ասել է նա:

Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցից Հայաստան` քաղաքագետն ասել է, որ այցի պաշտոնական հայտարարությունը դեռեւս չկա, սակայն որոշ ազդանշաններից կարելի է ենթադրել, որ այցը տեղի կունենա:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ