Արտահերթ նիստ Ազգային ժողովում
_1384441076-300x189.jpg)
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ որոշում է կայացվել անցկացնել արտահերթ նիստ՝ 2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը շարունակելու նպատակով: Նշենք, որ քվորում ապահովելու համար ժամը 6:30-ի արտահերթ նիստին ներկայացել են Հանրապետական գրեթե բոլոր պատգամավորները, ովքեր դեռ նիստի չսկսած արդեն ԱԺ դահլիճում էին: