27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան, Հրանտ Մարգարյան, Րաֆֆի Հովհաննիսյան կանգնեն Ազատության հրապարակում

”Այն բյուջեն, որ ներկայացրել եք, հարգելի կառավարություն, հետևանք է, որի դեմ կռիվ տալն անիմաստ է, պետք է գտնենք պատճառը և վերացնենք այն”,-այսօր խորհրդարանում 2014թ․բյուջեի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը։ Վերջինս համաձայն է նախագահ Սերժ Սարգսյանի այն գնահատականին, որ մենք ապրում ենք գաղջ մթնոլորտում։  Սրա համար բոլորն են մեղավոր՝ ըստ Հակոբյանի:

՛՛Մենք մեր անկախ պետության ստեղծման ընթացքում իշխանության իրավահաջորդ օպերացիան իրականացնելու պատճառով ենք այս վիճակում։ Երեք նախագահների այսօրվա միջանձնային հարաբերություններն ուղիղ համեմատական է այն գաղջ մթնոլորտին, որն այսօր կա հասարակության մեջ։ Նրանք իրենց ղեկավարման ժամանակ շատ մեծ գործ արեցին, բայց երբ եկավ իշխանության հարցը՝ շարունակել իշխանավարել, թե ոչ, ամեն ինչի վրա գիծ են քաշում և ասում՝ առանց իմ ղեկավարության՝ Հայաստանը չի կարող ապրել։ Այդ իշխանատենչության համար նույնիսկ զոհեցինք Արցախը, հիշում եք, որ Արցախի նախագահին բերեցինք ու նշանակեցինք վարչապետ, բոլոր մեկնաբանությունները սուտ են՝ իշխանության հարց էր՛՛,-հայտարարեց Հակոբյանը։

՛՛Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մեր տնտեսությունը շնչում էր, ինքը լավ տնտեսվար էր, ձեռքը պահում էր տնտեսության պուլսին, բայց եկավ հասավ իշխանության հարցը, նույն ցավով, ինչով տառապում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանին էլ պատեց, որ իր թեկնածուն պետք է հաջորդ նախագահը դառնա։ Այսօր էլ արդեն սկսվել են այս իշխանության երկունքի ցավերն իրավահաջորդ օպերացիա սարքելու համար։ Կծնվի նոր նախագահ, ով թշնամի կդառնա երեք նախագահներին՛՛։

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը պետք է իր մոտ հրավիրի ոչ իշխանական ուժերի առաջնորդներին և քննարկի արմատական փոփոխություններ կատարելու ռացիոնալ տարբերակները։ ՛՛Այսօր խորհրդարանական ոչ իշխանական քաղաքական ուժերի ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան, Հրանտ Մարգարյան, Րաֆֆի Հովհաննիսյան, կանգնեն Ազատության հրապարակում, առանց խաղեր տալու ժողովրդի հետ և ասեն, որ պետության վիճակը վատ է, պետք է փրկենք երկիրը, հավատացեք, երկու ամսում իշխանափոխություն կլինի՛՛,-հավելեց նա և որպես եզրափակում հայտնեց, որ դեմ է քվեարկելու բյուջեին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ