21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երկու ուսանողներ սպանել եւ վառել են իրենց կուրսընկերուհուն

Ուկրաինական Զապորոժյե քաղաքում տեղի բժշկական համալսարանի երկու ուսանողներ սպանել են, ապա անդամահատել ու վառել իրենց 18-ամյա կուրսընկերուհուն: Նախնական տվյալներով` նման հրեշավոր արարքի պատճառ է դարձել խանդի հողի վրա առաջացած վեճը: Կասկածյալները` 21-ամյա ուսանողն ու 22-ամյա ուսանողուհին, արդեն ձերբակալվել են, տեղեկացնում է ТСН.ua-ն:

Որպեսզի վերացնեն հանցագործության հետքերը` մարդասպանները որոշել են թաքցնել դիակը եւ անդահամատելով` այրել են այն:

Մահացած Սվետլանայի հայրը պատմել է, որ ձերբակալվածներ Եվգենիան եւ Սերգեյը հանդիպելիս են եղել, հետո Սերգեյը սիրահարվել է Սվետլանային: Եվգենիան խանդել է աղջկան, ինչի արդյունքում տեղի է ունեցել ողբերգությունը:

Եթե երիտասարդների մեղքը հաստատվի, նրանց ցմահ ազատազրկում է սպառնում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ