21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախարարն ափսոսում է Բագրատյանի համար

”Ես ասացի երեկ էլ, որ մեկ էջ չէ, Բագրատյանը նաև ասաց, որ վեց տող է, բայց իրականությանը չի համապատասխանում: Բոլորդ կարող եք վերցնել պետական բյուջեի 3800 փաթեթը ու նայել, թե քանի տասնյակ էջ է, եթե նայեք, կտեսնեք, որ մի քանի էջ չէր՛՛,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի պնդումները, թե բյուջեի եկամտային մասը վեց տող է կազմում:

Ինչ վերաբերում է Բագրատյանի՝ բյուջեն կաղ ու թոփալ որակելուն, ապա նախարարը նկատեց. ՛՛Կարող եմ վստահեցնել մեկ բան, կարող ենք ձեզ ցույց տալ էջ առ էջ, այնտեղ կանխատեսումը կա, եթե հիշում եք՝ այլ պատգամավորներ, որ հարցեր էին տալիս, ինձ ցիտում էին անում, այսինքն՝ այնտեղ բան կա գրված՛՛:

Հարցին, թե ինչու է Բագրատյանը նման բան անում, սա պոպուլիզմ չէ, նախարարը պատասխանեց. ՛՛Ճիշտն ասած ես տեսնում եմ մեկ բան, ափսոսում եմ, որ պետական բյուջեի եկամտային մասի և ծախսային մասի քննարկումները սկսել ենք հոկտեմբերի 28-ին և այդ երկու շաբաթվա ընթացքում, երբ կառուցողական քննարկումներ էին լինում, պարոն Բագրատյանը բացակայում էր՛՛:

Դիտարկմանը, թե տեսակետ հնչեց, որ ներքաղաքական անկայունությունների հետևանքով որոշակի փոփոխություններ կարող են լինել բյուջեում, ինչ անկայունությունների մասին է խոսքը, Դավիթ Սարգսյանը արձագանքեց, որ բյուջեի մաս կա, որ կոչվում է ռիսկեր ու որտեղ կառավարությունը նկարագրում է հնարավոր իրադարձությունները, որոնք կարող են ազդել բյուջեի կատարողականի վրա: Դրանք արտաքին ու ներքին իրադարձություններն են, որոնք  քաղաքական են ու տնտեսական: 

Հարցին, թե Մաքսային միության անդամակցությունը այդ ռիսկերի շարքում կա, նա պատասխանեց. ՛՛Մաքսային միության անդամակցության հետ կապված այս պահի դրությամբ տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ չափով և ինչ ժամանակահատվածում Մաքսային միության անդամակցությունը մեզ վրա կազդի և ինչ ուղղությամբ այդ ազդեցությունը կլինի: Գնահատականները ֆիսկալ առումով ցույց են տալիս, որ այդ գնահատականները նեյտրալ կլինեն  2014-ի համար, բայց սրանք վերջնական գնահատականներ չեն, այս պահին շուրջ 10-12 համապատասխան խմբեր կան, որոնք ոլորտ առ ոլորտ քննարկումներ են անու՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ