08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Մահապատժից հետո ողջ մնացած տղամարդուն կարող են ներել

“Էխո Մոսկվի”-ի փոխանցմամբ` Իրանում կարող են չեղյալ համարել այն տղամարդու մահապատիժը, ով կախաղան բարձրացվելուց հետո ողջ էր մնացել:  Երկրի կառավարությունում որոշել են, որ կրկնակի մահապատիժը կարող է վատ ազդել Իրանի հեղինակության վրա:  Հարկ է նշել, որ վերջերս 37-ամյա տղամարդուն մահապատժից հետո ողջ էին գտել դիահերձարանում: Նա մահվան էր դատապարտվել թմրանյութերի մաքսանենգ վաճառքի համար: 

Արամ Սաթյանը ընդդեմ Ռոբերտ Ամիրխանյանի

ՀՀ կոմպոզիտորների միության առաջիկա համագումարը մտահոգությունների առիթ է տալիս: Վերջին ամիսներին նախագահի ՛՛անգործնեությունից՛՛ մտահոգ Արամ Սաթյանը անընդհատ բարձրաձայնում է այդ մասին: Համագումարը կկայանա հոկտեմբերի 26-ին : “Ոչ մի կոմպոզիտոր դեռ չգիտի՝ այդ համագումարը որտեղ է կայանալու, ոչ մեկին չեն տեղեկացրել, ստացվում է այնպիսի վիճակ, որ կոմպոզիտորների մի մասը կարող է գնալ միություն, մի մասը ասենք՝ […]

Կլինեն տույժ տուգանքներ

Այսօր ՀՀ կառավարությունը որոշեց դրական եզրակացություն տալ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության  պատգամավորներ Գագիկ Մինասյանի և Արա Բաբլոյանի՝ օրենսդրական նախա­ձեռ­նու­թյան կարգով ներկա­յաց­րած ՛՛Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՛՛ և ՛՛Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին: Հարցը ներկայացնող Առողջապահության նախարար […]

Եղանակը կտրուկ կցրտի

Հոկտեմբերի 23-ին, 25-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ: Հոկտեմբերի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14 աստիճանով: Հոկտեմբերի 25-ի գիշերը Սյունիքի մարզում սպասվում է  ջերմաստիճանի նվազում (մինչև -10C):

Մխիթարյանը վտանգավոր է . Goal.com /վիդեո/

Հանրահայտ Goal.com կայքը, անդրադառնալով երեկ կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության ՛՛Արսենալ՛՛ – ՛՛Բորուսիա՛՛ խաղին, կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ: ՛՛Մխիթարյանը ուժգին հարվածով բացեց հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին: Նա ամեն անգամ վտանգավոր էր, երբ ստանում էր գնդակը գրոհի եզրափակիչ հատվածում՛՛: Նշենք, որ կայքը Մխիթարյանին 5 միավորանոց համակարգով տվել է 3 միավոր: ՛՛Բորուսիայից՛՛ ամենաբարձրը գնահատվել […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Հոկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը այցելեց Ծիծեռնակաբերդ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ծաղկեպսակ դրեց 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը: Յուրի Ֆեդոտովը Հայոց ցեղասպանության […]

Բագրատյանն ուզում էր վարչապետին զրկել . Առավոտ

Կառավարությունը հոկտեմբերի 17- ին մերժել է Աժ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագ­րատյանի’ ՛՛Բանկերի եւ բանկային գործունեության մասին՛՛ եւ ՛՛Արտար­ժույթի մասին՛՛ այս 2 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կա­տարելու մասին առաջարկը: Պարոն Բագրատյանն առաջարկում էր եկող տարվանից Հայաստանում արգելել արտարժույթով վարկեր տրամադրել, սրանով, ըստ նախկին վարչապետի, տնտեսվարողները հա­վասար պայմաններում կլինեն, հայ­կական դրամի դիրքերը կամրապնդ­վեն, եւ միջազգային […]

Վարդան Պետրոսյանին մեղադրանք կառաջադրվի՞. Ժողովուրդ

Հոկտեմբերի 20-ին խոշոր ավտով­թար էր տեղի ունեցել Երեւան-Եղվարդ ճանապարհին: Պատահարի հետեւանքով մեկ մարդ զոհվել էր, 7-ը’ վիրավորվել: Վերջինների մեջ էր սիր­ված դերասան Վարդան Պետրոսյանը, որն այս օրերին գտնվում է ՛՛էրեբունի՛՛ ԲԿ-ում: Ըստ լուրերի’ ավտովթա­րի մեղավորը եղել է հենց դերասանը, որի նկատմամբ մեղադրանք կառա­ջադրվի, քանի որ վթարի հետեւան­քով զոհ է եղել: Թերթը փոր­ձել է տեղեկությունը պարգել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի