Վարդան Պետրոսյանին մեղադրանք կառաջադրվի՞. Ժողովուրդ
Հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեւան-Եղվարդ ճանապարհին: Պատահարի հետեւանքով մեկ մարդ զոհվել էր, 7-ը’ վիրավորվել: Վերջինների մեջ էր սիրված դերասան Վարդան Պետրոսյանը, որն այս օրերին գտնվում է ՛՛էրեբունի՛՛ ԲԿ-ում: Ըստ լուրերի’ ավտովթարի մեղավորը եղել է հենց դերասանը, որի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, քանի որ վթարի հետեւանքով զոհ է եղել: Թերթը փորձել է տեղեկությունը պարգել Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանից: ՛՛Վարդան Պետրոսյանի ավտովթարը տեղի է ունեցել Կոտայքի շրջանում, եւ այն Երեւան քաղաքի հետ ոչ մի առնչություն չունի: Իսկ ինչ վերաբերում է նրան’ Վարդան Պետրոսյանը մեղավոր է, թե անմեղ, ապա մինչեւ փորձաքննության արդյունքները պատրաստ չլինեն, որեւէ մեկն իրավունք չունի որեւէ մեկին մեղավոր ճանաչել: Ապացուցվելուց հետո քննիչի կողմից որոշում կկայացվի, եւ դեպքի մեղավորը պատասխանատվության կենթարկվի՛՛,-ասել է ՃՈ պետը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: