27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արամ Սաթյանը ընդդեմ Ռոբերտ Ամիրխանյանի

ՀՀ կոմպոզիտորների միության առաջիկա համագումարը մտահոգությունների առիթ է տալիս: Վերջին ամիսներին նախագահի ՛՛անգործնեությունից՛՛ մտահոգ Արամ Սաթյանը անընդհատ բարձրաձայնում է այդ մասին: Համագումարը կկայանա հոկտեմբերի 26-ին :

“Ոչ մի կոմպոզիտոր դեռ չգիտի՝ այդ համագումարը որտեղ է կայանալու, ոչ մեկին չեն տեղեկացրել, ստացվում է այնպիսի վիճակ, որ կոմպոզիտորների մի մասը կարող է գնալ միություն, մի մասը ասենք՝ Արամ Խաչատրյան, սա արդեն միտում ունի, որ քվորում չհավաքվի: Ես չեմ հասկանում նաև , թե ինչու՞ մեծ դահլիճում: Համագումարը վերածել շուի՞, այդ շոուն կարող էր վաղուց անել և դա կարող էր ծառայել ինչ-որ մի նպատակի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոմպոզիտոր Արամ Սաթյանը:

Արամ Սաթյանի խոսքով՝ կոմպոզիտորների միության նախագահի դերում՝ կոմպոզիտորների մի մասը ցանկանում է տեսնել իրեն, և ինքը ազդված այդ վստահությունից՝ որոշել է առաջադրվել.”Չնայած սա պաշտոն չէ, սա տանջանք է: Ես ստեղծագործող մարդ եմ և ինձ համար դա ինչ-որ չափով իմ հիմնական գործից շեղում կլինի”:

Արամ Սաթյանը սակայն հույս ունի, որ ամեն բան հարթ կանցնի և ՛՛Լոռիից կամ Շիրակից քվեարկությանը մասնակցելու եկած կոմպոզիտորը կիմանա որտեղ է քվեարկելու՛՛:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ