04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

YouTube-ը սեփական երաժշտական մրցանակաբաշխությունը կստեղծի

YouTube ընկերությունը հայտարարել է, որ ստեղծելու է սեփական երաժշտական մրցանակաբաշխությունը, փոխանցում է lenta.ru-ն:   Առաջին մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, կլինեն 6 մրցանակակիրներ, անվանակարգերը կհայտարարվեն ավելի ուշ : YouTube-ի մրցանակաբաշխության հիմնական միջոցառումները կանցկացվեն Նյու Յորքում: Շոուում հանդես կգան հայտնի աստղեր Լեդի Գագան, ռեփեր Էմինեմը, Arcade Fire խումբը եւ այլն:

Բռնությունը սեր չէ. նամակ Տիգրան Սարգսյանին/ֆոտո/վիդեո/

Հայաստանում կանանց մոտ 25 տոկոսը ընտանեկան բռնության զոհ է դառնում, սա 2008 թվականին իրականացված սոցհարցման արդյունքն է: 2010 թվականի հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20 ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու մահվան դեպքից հետո ընտանեկան բռնություններով մտահոգ կազմակերպությունները ստեղծեցին՝ “Ընդդեմ  կանանց նկատմամբ բռնության ” կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն և նման դեպքերի կանխում: Հոկտեմբերի 1-ին՝ […]

Անձերից շատ բան է կախված /վիդեո/

՛՛Ձեր տեսակետի հետ համամիտ չեմ՛՛,-քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանում դատախազության ձեռքին են գտնվում ստվերային տնտեսության և քաղաքականության բանալիները: Հարցին, թե ինչպես է վերաբերում նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ հնչող քննադատություններին և արդյոք նոր դատախազը […]

Ձուն 30 տոկոսով թանկացել է

Նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ` այս տարվա սեպտեմբերին 3,2 տոկոս գնաճ է նկատվում: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:  2013-ի 9 ամիսներից 4-ին է գնաճ նկատվել` հունվար, մարտ, հուլիս եւ օգոստոս ամիսներին: Մյուս ամիսներին գնանկում է […]

Տիգրան Սարգսյանի պետերբուրգյան օրակարգից

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Նախքան 15-րդ նիստի բացումը կայացել է հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին ջերմ հյուրընկալության համար և նշել. ՛՛Մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգանում են վերընթաց կերպով: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2012 թվականին աճել է 20 տոկոսով և […]

Լեւոն Արոնյանը զիջեց դիրքերը.ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր աղյուսակը

Շախմատի միջազգային ասոցացիան ՝ ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման նոր աղյուսակը : Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը նահանջել է մեկ հորիզոնականով: Հայ շախմատիստին շրջանցել է ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը : Արոնյանը անհաջող հանդես եկավ ՛՛Սինքֆիլդի գավաթ՛՛ մրցաշարին, որի պատճառով միավորների կորուստ ունեցավ : Առաջատարի դիրքը շարունակում է վստահորեն գլխավորել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը : Հայ գրոսմայստերներից լավագույն […]

Ֆեյսբուքյան գրառման մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային  և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում հայտարարում է երիտասարդական հիմնախնդիրներ արծարծող ֆեյսբուքյան գրառումների մրցույթ: Ֆեյսբուքյան գրառումների հղումները հոկտեմբերի 1-30-ը պետք է ուղարկել  [email protected] էլ. հասցեին` նշելով հեղինակի հեռախոսահամարը: Ստացված ֆեյսբուքյան գրառումներից լավագույն երեքը կընտրի մեդիա ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Լավագույն գրառումները հետագայում կհրապարակվեն ՀԵՀ-ի պաշտոնական կայքում` heh.am: Լավագույն գրառման հեղինակը ՀԵՀ-ի կողմից կստանա […]

Հրաժարվում են … Դեդ Հասանն ու հայ պաշտոնյաները /վիդեո/

Քրեագետ Սերգեյ Գալոյանը Henaran.am-ի հետ զրույցում նոր մանրամասներ է ներկայացնում քրեական աշխարհի հեղինակություններից Դեդ Հասանի մասին: Նրա խոսքով՝ Հասանը ժամանակին շատերին էր օգնում, ոմանց նույնիսկ օգնել է բիզնես անել, կազմակերպություններ ստեղծել, իսկ հիմա այդ նույն անձանցից շատերը հրաժարավում են, թե երբեւէ ճանաչել են Դեդ Հասանին:  Հասանի եզդի բարեկամներից մեկին Գալոյանը դիմել է խնդրանքով հովանավորել հրատարակել […]

Սկսվեց

Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ գլխավոր դատախազի թեկանածուի քվեարկությունը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս պաշտոնում առաջադրել է գործող զինդատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքների մասին henaran.am–ը կտեղեկացնի քիչ ուշ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի