08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Հայազգի մարզիչը կարող է գլխավորել ֆրանսիական ակումբը

Ֆրանսիական բարձրագույն խմբում հանդես եկող ՛՛Սոշոն՛՛, որը մնացել է առանց գլխավոր մարզիչ, կարող է գլխավորել հայազգի Ալեն Պողոսյանը: Հիշեցնենք, որ Պողոսյանը Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ. դարձել է աշխարհի չեմպիոն:Ակումբը գլխավորելու դեպքում Պողոսյանի առջեւ խնդիր է դրվելու պահպանել տեղը բարձրագույն խմբում:Նշենք, որ ՛՛Սոշոն՛՛   գլխավորելու դեպքում Պողոսյանը կդառնա երկրորդ հայ մասնագետը Ֆրանսիայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի նախկին […]

”Ժառանգության” խոսնակը ձայն էր խնդրում. Կ Հոֆստրան մերժեց

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ծաղկաձորում  ”Ընտրական գործընթացում ներգրավված կողմերի դերակատարության գնահատում” թեմայով քննարկումը: ”Քաունթերփարթ ինթերնեյշնլ”-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Կարել Հոֆստրան նշեց, որ որոշել են նման հանդիպում կազմակերպել ”մերոնքականներով”, քանի որ ապագայի համար ընտրությունների բարելավումը բավական կարևոր է: Նման կերպ պարզ է դառնում, թե ինչ կարծիք ունեն ընտրությունների մասին տարբեր կուսակցությունների, ԱԺ խմբակցությունների, Հ/Կ-ների, ոստիկանության, դատախազության, ԿԸՀ-ի ներկայացուցիչները:  […]

Միջազգային աստղագիտական միությունը վստահում է հայերին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՛՛Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններ՛՛ թեմայով գիտաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 304-րդ միջազգային գիտաժողովի համանախագահներ Արեգ Միքայելյանը (Հայաստան) ու Դեւիդ Սանդերսը (ԱՄՆ), […]

Թեհրանը միջուկային զենք կկարողանա ստեղծել մեկ տարուց ոչ շուտ

Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալները ցույց են տալիս, որ Իրանը հնարավորություն կունենա միջուկային զենք ստեղծել մեկ տարուց ոչ շուտ, ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է INTERFAX.RU-ն: Այդպիսով նա հերքել է Իսրայելի այն տվյալները, որոնցով ենթադրվում է, որ Թեհրանը հաշված ամիսների ընթացքում միջուկային զենք կստեղծի: Օբաման ասել է նաեւ, որ ԱՄՆ-ի տվյալներն “ավելի պահպանողական են”, […]

Արտառոց միջադեպ. օլիմպիական կրակը հանգավ Շավարշ Կարապետյանի ձեռքում /վիդեո/

Հոկտեմբերի 6-ին ռուսաստանում մեկնարկել է 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերի փոխանցումավազքը, որի ժամանակ գրանցվել է արտառոց միջադեպ: Կրակը հանգել է փոխանցումավազքի ժամանակ, ընդո որում հայազգի ստորջրյա լողի աշխարհի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ձեռքում: Բոլորին հանգստացրել է կազմակերպիչ կոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն՝ նշելով, որ այն հանգել է, քանի որ ջահի փականը կիսափակ էր: Հիշեցնենք, որ օլիմպիական կրակը անցնելու է 65000կմ […]

Տիգրանի դատավորին այս անգամ՝ ՛՛բռավո՛՛. Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ /վիդեո/

ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում հոտմեբերի 7-ին շարունակվեց  ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատավարությունը: Հիշեցնենք, անցած նիստում դատարանը մերժեց Առաքելյանի  պաշտպանի միջնորդությունը՝ գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Տիգրան Առքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին եւ 2-րդ մասերի, 258 հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով: “ՀՀ անկախության հռչակման 22-րդ […]

Շարապովան իր ապագան կապեց ռեգբիստի հետ

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով ներկա պահին ապաքինվում է վնասվածքից, իր ապագան կապեց ռեգբիստ Ժերոմ Բիանշիի հետ: Բիանշին կլինի Շարապովայի նոր մարզիչը ֆիզպատրաստվածության գծով: Մարզչի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար: Մարզիչը այլ թենիսիստների հետ աշխատելու մեծ փորձ ունի եւ ներկա պահին բացի Շարապովայից նա մարզելու է Ֆրանսիայի թենիսի կանանց հավաքականը: Նոր մարզչի գերխնդիրն է ռուս […]

Ոչ մի դատապարտյալ դեռ չի արձակվել

Ինչպես “henaran.am”-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունից, այս պահի դրությամբ ոչ մի դատապարտյալ դեռ չի ազատվել: Վարչությունը ստացել է համաներման որոշումը շաբաթ օրը երեկոյան եւ այս պահին վերանայվում են համաներումից օգտվող դատապարտյալների գործերը, որպեսզի նրանք րոպե առաջ ազատ արձակվեն: Հիշեցնենք, համաներումը տարածվում է 2013թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ հանցանք գործածների վրա: Այն գործողության մեջ […]

՛՛Բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ՛՛

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են ՛՛Արձագանք-2013՛՛ ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ`՛՛Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ՛՛ թեմայով: Մարզումների նպատակներն են` առաջարկությունների նախապատրաստման հարցերով պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի