08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Ի նպաստ ժողովրդագրական իրավիճակի բարելավման

Փոքրաթիվ ազգաբնակչություն ունեցող պետությունների համար չափազանց կարևոր են ծնելիության խրախուսման և աճի ապահովման խնդիրները։ Եվրախորհրդարանի 2008 թվականի հռչակագրում Եվրոպայում ժողովրդագրական ճգնաժամի պատճառներից մեկը համարվում է անպտղությունը, իսկ վերարտադրողական առողջության զարգացումը` ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարման միջոցներից մեկը։ Հենց այս խնդիրների լուծմանը, ինչպես նաև անպտղության բուժման նպատակով օժանդակ տեխնոլոգիաների և ժամանակակից դեղամիջոցների կիրառմանն է նվիրված այսօր մեկնարկած ”Վերարտադրողական […]

Եվրախորհրդարանի պատգամավորները կհետեւեն Ադրբեջանի ընտրությունների ընթացքին

Եվրախորհրդարանի 7 պատգամավոր այսօր ժամանել է Բաքու` 300 միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հետեւելու Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին, փոխանցում է РИА Новости-ն: Եվրախորհրդարանի պատվիրակությունը գլխավորում է իտալացի պատգամավոր Պինո Արլաչին:

Ավարտվել է փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքների առաջին փուլը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին գովազդի արդիականացման ծրագրի շրջանակում ավարտվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափերի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքների առաջին փուլը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին քաղաքապետին զեկուցել է արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը: Զեկուցվել է նաև, որ աշխատանքների շրջանակում ապամոնտաժվել է 59 գովազդային վահանակ: Աշխատանքների երկրորդ փուլը […]

Ղրզղստանում բողոքի ցույցեր են

Ղրղզստանում կրկին բողոքներ են՝ Կումտոր ոսկու հանքի հետ կապված. բնակիչները կրկին պահանջում են չեղյալ հայտարարել Centerra Gold կանադական ընկերության հետ պայմանագիրը, փոխանցում է РИА Новости-ն: Ավելի վաղ երկրի պետական կոմիտեները մի շարք խախտումներ էին հայտնաբերել Centerra Gold-ի հետ պայմանագիրը կնքելիս: Ըստ պայմանագրի՝ Ղրղզստանը ստացել է ընկերության բաժնետոմսերի մոտ 33 տոկոսը: Կումտորի ակտիվները գնահատվում են 1,665 […]

”Ոչ թե Հովիկ Աբրահամյանի որոշումը, այլ Սերժ Սարգսյանի ցանկությունը”

”Խայտառակությունը այն է, որ մեր բնակչության 35 տոկոսը աղքատ է, քաղցած է։”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը` պատասխանելով ԵԽԽՎ-ում իր տված հարցի հետ կապված մեղադրանքներին: ”Մեկուկես միլիոն մարդ ցեղասպանության ենթարկվեց հարյուր տարի առաջ: Այսօր անկախ Հայաստանում արտագաղթել է մեկուկես միլիոն մարդ, այդ խայտառակ անձանց միջոցով է, որ նման հանգրվանի ենք […]

Հայ շախմատիստուհին ամուսնացել է գերմանացու հետ

՛՛Շախմատային Հայաստանի՛՛ փոխանցմամբ` հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը ամուսնացել է գերմանացի Յոհաննես Շպերի հետ:Հայաստանի հավաքականի անդամը նշում է, որ ամուսինը մասնագիտությամբ լրագրող է, բայց Լայպցիգում սեփական բիզնեսն ունի եւ դրանով է զբաղվում: Բացի այդ Շպերը զբաղվել է շախմատով եւ Բավարիայի մինչեւ 16 տարեկանների չեմպիոնն է:Նորապսակները դեռ չեն որոշել, թե որտեղ են ապրելու` Հայաստանում, թե Գերմանիայում:

Սիրիայում սկսվել է քիմիական զենքի ոչնչացումը

Սիրիայում սկսվել է քիմիական զենքի ոչնչացումը: Այս մասին հայտարարել են թե՛ երկրի իշխանությունները, թե՛ ՄԱԿ-ը, որի փորձագետները կիրակի այցելել են այն վայրերը, որտեղ պահվել են թունավոր նյութեր եւ զենք, փոխանցում է 1tv.ru-ն: Սակայն քիմիական զենքի ոչնչացման աշխատանքների մանրամասները, զենքի պահեստների վայրերը խիստ գաղտնի են պահվում: Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշման՝ Սիրիայի քիմիական զենքի վերացումը […]

Կյանքն ամեն ինչ կդնի իր տեղը. Դ. Հարությունյանը պարզաբանում է /վիդեո/

”Որոշումը հետևյալն է` փոխվելու է պատվիրակությունների ձևավորման կարգը, և դա այն է, ինչ Հովիկ Աբրահամյանին ընձեռված է օրենքով”,-այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար դավիթ Հարությունյանը` խոսելով ”Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմից հեռացնելու մասին: Հարցին, թե այսինքն` Փոստանջյանի դիմումը ԵԽԽՎ-ի համապատասխան մարմիններին անարդյունք է, Հարությունյանը պատասխանեց. ”Ես կարծում եմ` կյանքը […]

Երևանի քաղաքապետի պատվոգրեր՝ գրադարանային գործի զարգացման համար

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը գրադարանավարի օրվա կապակցությամբ քաղաքապետի պատվոգրով է պարգևատրել ոլորտի շուրջ մեկ տասնյակ աշխատակիցների՝ գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած ավանդի և երկարամյա գործունեության համար։ ”Դուք պրոպագանդում եք գիրքը, հետևաբար շատ մեծ դեր ունեք մանուկների, երիտասարդության դաստիարակության, նրանց աշխարհայացքի ձևավորման գործում։ Երևանի քաղաքապետը շատ է կարևորում ձեր համակարգը, հետևաբար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի