18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Կյանքն ամեն ինչ կդնի իր տեղը. Դ. Հարությունյանը պարզաբանում է /վիդեո/

”Որոշումը հետևյալն է` փոխվելու է պատվիրակությունների ձևավորման կարգը, և դա այն է, ինչ Հովիկ Աբրահամյանին ընձեռված է օրենքով”,-այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար դավիթ Հարությունյանը` խոսելով ”Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմից հեռացնելու մասին:

Հարցին, թե այսինքն` Փոստանջյանի դիմումը ԵԽԽՎ-ի համապատասխան մարմիններին անարդյունք է, Հարությունյանը պատասխանեց. ”Ես կարծում եմ` կյանքը ամեն ինչ կդնի իր տեղը, բոլորին պարզ կդառնա, որ ՀՀ -ը հետևում է իր բոլոր միջազգային պարտավորություններին, այդ թվում` միջազգային պատվիրակություննների ձևավորման առումով”:

Henaran.am-ի հարցին` ինչպես կմեկնաբանի այն, որ իրեն են մեղադրում, որ Փոստանջյանին հնարավորություն է տրվել հարց ուղղել ՀՀ նախագահին, Հարությունյանը պատասխանեց, որ առաջին անգամը չէ, որ պատգամավորը նման քննադատական ելույթներով է հանդես գալիս, և իրենց ժողովրդավարության մասին է խոսում այն, որ բոլորին հնարավորություն է  տրվում հարցեր ուղղել:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ