10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երևանի քաղաքապետի պատվոգրեր՝ գրադարանային գործի զարգացման համար

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը գրադարանավարի օրվա կապակցությամբ քաղաքապետի պատվոգրով է պարգևատրել ոլորտի շուրջ մեկ տասնյակ աշխատակիցների՝ գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած ավանդի և երկարամյա գործունեության համար։

”Դուք պրոպագանդում եք գիրքը, հետևաբար շատ մեծ դեր ունեք մանուկների, երիտասարդության դաստիարակության, նրանց աշխարհայացքի ձևավորման գործում։ Երևանի քաղաքապետը շատ է կարևորում ձեր համակարգը, հետևաբար բարձր է գնահատում և ձեր գործը. դրա վառ վկայությունն է այս տարի քաղաքապետարանի տարեկան ծրագրերում ընդգրկված գրադարանային պայմանների բարելավման ծրագիրը, և այն երախտիքի խոսքը, որն այսօր քաղաքապետի անունից փոխանցվում է ձեզ՝ պատվոգրի տեսքով”,- նշել է Կամո Մովսեսյանը։

Գրադարանային ոլորտի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար՝ ընդգծելով, որ ոլորտին ուղղված ուշադրությունն ընթացիկ տարում տեսանելի է մի շարք ձեռքբերումներով։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ