08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Որքան է դառնալու պատգամավորի աշխատավարձը և որքան է հարկավոր

2014 թ. հուլիսի 1-ից Կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթի շնորհիվ կբարձրանան հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը: ԱԺ պատգամավորների աշխատավարձը ներկայիս 240 հազար դրամի փոխարեն կդառնա 500 հազար դրամ /հարկային պահումները հանած/: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը:  Նա նշեց, որ կառավարության առաջարկած պետական պաշտոնատար անձանց վարձատրության մասին […]

Մոսկվայում խաղադաշտ չկա

Այսօր Ռուսաստանի առաջնությունում կշարունակվի 12-րդ տուրը:Հայ ֆուտբոլիստներից Էդգար Մանուչարյանի եւ Արթուր Սարկիսովի ՛՛Ուրալը՛՛ սեփական հարկի տակ կընդունի Մարկիոս Պիզելիի ՛՛Կրասնոդարին՛՛:Տուրի կենտրոնական խաղում Մոսկվայի ՛՛ԲԿՄԱ-ն՛՛ սեփական հարկի տակ կընդունի Բերեզովսկու ՛՛Դինամոյին՛՛: Չնայած մեր դարապասապահը ապաքինվել է վնասվածքից, բայց նրա մասնակցությունը կասկածանքի տակ է:Կառլեն Մկրտչյանի ՛՛Անժին՛՛ հյուրընկալվելու է Կազանի ՛՛Ռուբինի՛՛, իսկ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիզի ՛՛Սպարտակը՛՛ […]

Սերժ Սարգսյանը Վայոց ձորի մարզում էր /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Հանրապետության Նախագահը Ջերմուկ քաղաքում մասնակցել է ս.թ. հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների […]

“Փող են տվել” . խնդրեց փոխանցել Փոստանջյանին

Henaran.am-ի խմբագրություն է դիմել ՛՛Երաշխավոր հայրենասեր այրիների՛՛ Հ/Կ և “Երաշխավոր երգչախումբ Տիգրան մեծ” համատիրության նախագահ Նվարդ Հովակիմյանը, ով խնդրում էր իր խոսքը փոխանցել ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին: Կնոջը վիրավորել է ԵԽԽՎ-ում Փոստանջյանի հարցն՝ ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին: Հովակիմյանը նախապես հայտարարեց, որ իշխանամետ չէ, ավելին իշխանությունից հեռու մարդ է և միայնակ իր երկու ուսանող […]

“Տեղահանություն” Խանջյան փողոցում /վիդեո/

Այսօր առավոտվանից Խանջյան փողոցում ճանապարհային ոստիկանները տեղահանում են կայանած ավտոմեքենաներին: Եթե վարորդը չի մոտենում իր մեքենային, ապա նրանք էին տեղափոխում: Ի պատասխան մեր հարցմանը, ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ “տեղահանությունը” համատարած չէ: “Պարզապես վթար է եղել, այն մեքենաները, որոնք խանգարում են, տեղահանվում են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: […]

Ֆրանսիացի ֆուտբոլիստը նկարահանվել է էրոտիկ ֆիլմում

Նախկինում հայտնի ֆրանսիացի ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, ով իր կարիերայի լավագույն տարիները անցկացրել է անգլիական ՛՛Մանչեսթեր Յունայթեդում՛, նկարահանվել է էրոտիկ կոմեդիայում, որը կոչվում է ՛՛հանդիպում կեսգիշերից հետո՛՛:Անձամբ ֆուտբոլիստը դա համարում է յուրահատուկ:Պետք է նշել, որ ֆւտբոլիստը առաջին անգամ չի նկարահանվում ֆիլմում: Նա նկարահանվել է անգլիացի թագուհի Ելիզավետա 1-ին նվիրված ՛՛Ելիզավետ՛՛ ֆիլմում, ինչպես նաեւ ՛՛Էրիկը փնտրում է՛՛ […]

Հանրային խորհուրդը կառավարությունում էր

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վարչապետը կարեւորել է նման հանդիպումների անցկացումը, որը հնարավորություն է տալիս Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրներն ու հնարավոր մարտահրավերները: Այդ համատեքստում, կողմերը մտքեր են փոխանակել ինտեգրացիոն հարցերի, մասնավորապես, Հայաստան-Մաքսային միություն, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, տարածաշրջանային մակարդակով […]

Հանդիպեցին Բարեկամության խոսնակին

Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Բարեկամության շրջանակի գործունեության ուղղությունները, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում, մասնավորապես, քաղաքական, մշակութային եւ կրթական ոլորտներում Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Հյուրի խնդրանքով ԱԳ նախարարն անդրադարձել է […]

Քեռի Յաշան

Իջեւանի կենտրոնական հրապարակի երթեւկությունը քեռի Յաշան է “կարգավորում”: Առավոտից մինչեւ կեսօր է աշխատում՝ նայած “օր ու վախտ”:  Henaran.am-ի հարցին` ոստիկանները չեն արգելում իր “գործունեությունը”՝ ասաց. “Ինչ եմ անում որ, հլա քոմագ եմ անում էլի”,-ասաց Յաշան: Զրույցի շարունակությունը տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված