26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որքան է դառնալու պատգամավորի աշխատավարձը և որքան է հարկավոր

2014 թ. հուլիսի 1-ից Կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթի շնորհիվ կբարձրանան հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը: ԱԺ պատգամավորների աշխատավարձը ներկայիս 240 հազար դրամի փոխարեն կդառնա 500 հազար դրամ /հարկային պահումները հանած/: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: 

Նա նշեց, որ կառավարության առաջարկած պետական պաշտոնատար անձանց վարձատրության մասին օրենքով նախատեսված է գործակիցների կիառում, այսինքն՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերը պետք է լինի սանդղակով:  Ըստ նրա` պատգամավորների պարագայում կգործի բազային աշխատավարձի նկատմամբ տասնապատիկ գործակցի կիրառումը: ՛՛Եթե նվազագույն բազան ըստ նախագծի` 2014 թ. հուլիսի մեկից կազմելու է 66 հազար 140 դրամ, ապա տասնապատիկը կազմելու է 666 հազար դրամի կարգի, որից հարկը հանելուց հետո` պատգամավորի աշխատավարձը կազմելու է մոտավորապես 500 հազար դրամ՛՛,- ասաց նա:

Սակայն այս փաթեթում հստակ ասված, թե հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որքան է կազմելու պատգամավորի աշխատավարձը: Այս և նաև մի քանի այլ պատճառներով էլ, Մինասյանի խոսքով, դեռևս նախագիծը լուրջ քննարկումների առարկա է լինելու:

՛՛Վարչապետի օգնականի ու պատգամավորի աշխատավարձի տարբերությունը 1.5-2 գործակից է դառնում, իսկ վարչապետի խորհրդականի ու պատգամավորի միջև տարբերությունն ավելի քիչ է, և այսպես շարունակ: Մեզ համար կարևորը սկզբունքները պահպանելն է, և  կարծում ենք, որ նախագահից, ով գլխավոր ծառայողն է, նրանից ներքև աշխատողները` օրենսդիր, դատական, գործադիր մարմինները ևս պետք է համահունչ վարձատրություն ունենան: ԱԺ նախագահի, վարչապետի ՍԴ նախագահի և Վռաբեկ դատարանի վարձատրությունը պետք է նույնը լինի՛՛,-բացատրեց պատգամավորը:

Նա հայտնեց աև, որ այս նախագծով ստացվում է, որ նախարարի և ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձերն են միմյանց հավասարվում, ինչը սխալ է:

Հարցին, թե որքան պետք է լինի պատգամավորի աշխատավարձը, որպեսզի նա կարողանա լիարժեք պատգամավորական գործունեություն ծավալել, Մինասյանը բերեց միջազգային փորձի օրինակը:

՛՛Կա երեք մոդել՝ առաջին` տրվում է նվազագույն գումար, և յուրաքանչյուր պատգամավորի ակտիվությամբ, նրա գործունեությամբ, քաղաքացիների հետ հանդիպումներով է պայմանավորվում նրա վերջնական աշխատավարձը: Երկրորդ մոդելն այն է, որ միշտ կիրառվում է մեր երկրում՝ ֆիքսված թիվ, որից պատգամավորի անբարեխիղճ գործունեության արդյունքում պահումներ են իրականացվում: Երրորդ` առանձնահատկություն է դրվում իշխանության ու ընդդիմության պատգամավորների միջև, ըստ որի` ընդդիմության ներկայացուցիչների աշխատավարձը կրկնակի բարձր է կազմում` իշխանության պատգամավորի վարձատրության նկատմամբ` հաշվի առնելով, որ իշխանական պատգամավորն իր գործունեությունը ծավալելու համար քիչ ռեսուրսներ է ծախսում: Վերջին մոդելի պարագայում` ամեն պատգամավոր ունենում է իր ֆոնդը, և տարվա վերջում հրապարակվում է հաշվետվություն՛՛:

՛՛Որպես կանոն միջազգային փորձում, այդ թվում և մեր հարևան երկրներում սկսվում է 4500 եվրոյից, մինչև 15 հազար եվրոյի է հասնում՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ հասկանում է, որ մեր իրականության մեջ նման թվերից խոսելը պետք չէ, սակայն ըստ նրա,  մյուս կողմից էլ ՛՛չպիտի պատգամավորի աշխատավարձն այնքան ցածր լինի, որ նա անօրինական եկամուտներ ստանալու մեխանիզմով գնա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում շեշտեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ