09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Եւս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն առաջիկա օրերին հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ  այս մասին Սերժ Սարգսյանը բավական թափանցիկ ակնարկել է մարզպետերի հետ Ջերմուկում կայացած հանդիպման ժամանակ։ “Ըստ այդմ. Ս. Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել բոլոր այն մարզպետերին, որոնք երկար ժամանակ է՝ աշխատում են եւ արդեն թոշակային տարիքի են […]

Համաներումը կտարածվի՞ “Հարսնաքարի” գործով դատապարտվածների վրա. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. Անցած տարվա ամռանը “Հարսնաքար” ռեստորանային համալիրում ռազմաբժիշկներին դաժան ծեծի ենթարկելու և դրա հետևանքով մահացած Վահե Ավետյանի վերաբերյալ գործով դատավարության ընթացքում երեկ մեղադրական կողմը հնարք օգտագործեց, որի արդյունքում չի բացառվում, որ համաներում կիրառվի, և ամբաստանյալները խուսափեն քրեական պատասխանատվությունից։ Ամբաստանյալներից Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է Վահե Ավետյանին հասցրել հարվածը, որի հետևանքով […]

Հրանուշը կրակել է Ալիեւի վրա. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ Սփյուոքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ, ինչպես եւ կառավարու­թյան մյուս անդամները, զինվորական համազգեստ էր հագել եւ դրանով մաս­նակցում էր ՀՀ կառավա­րության արտահերթ նիս­տին, որի մասին նախօրոք հայտարարված չի եղել:  Նիստից հետո  կառավարության անդամները մեկնել են Արմավիրի մարզում տեղակայված զորադաշտ: Եվ ահա, ինչպես պնդում են ականատեսները, Հրանուշ Հակոբյանը կրակելուց հետո գործընկերներին […]

ՀՅԴ-ում կրքերը չեն հանդարտվում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ կրքերը ՀՅԴ-ում, մասնավորապես Երեւանի կոմիտեում, չեն հանդարտվում: Այստեղ պատրաստվում են մինչեւ հոկտեմբերի վերջ ժողով հրավիրել` ՀՅԴ վերնախավում փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու համար: Բանն այն է, որ Երեւանի կոմիտեն ամենաընդդիմադիրն է համարվում, եւ, ”ինչպես ասաց հավատավոր ընկերներից մեկը, ”ամենաշատն է տուժել ընկեր Հրանտի վարած քաղաքականությունից”: Թե կոնկրետ ինչ խնդիրներում, չասաց, սակայն, մեր […]

Վարդանիկն էլ ընկավ Համաներման տակ. Հայկական ժամանակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վրա էլ համաներումը բարեբաստիկ հետեւ­անք կունենա:  Ըստ “Հայկական ժամանակ”-ի,  շաբաթներ առաջ ՀՀ ոս­տիկանության քննչական գլխա­վոր վարչություն էր հրավիրվել Ղուկասյանի մանկության ընկերը՝ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջա­վայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը, ով այնուհետեւ կալանավոր­վել էր: Գրքիկյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատ­կանիշներով (յուրացնելը կամ վատնելը ուրիշի […]

Ծառուկյանը պարա՞պ է եղել. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԱԱԽ վերջին նիստին եւ իր մասնակցությամբ հարուցել բոլորի, այդ թվում՝ ԱԱԽ որոշ անդամների զարմանքը: Վերջին անգամ նա ԱԱԽ նիստին մասնակցել էր 2012-ի մարտի 1-ին։ “Ժամանակի” դիտարկմանը՝ տարօրինակ է նրա երկարատեւ բացակայությունից հետո հանկարծակի մասնակցությունը եւ այդ մասնակցության պատճառների անհայտությունը, Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքեց. […]

Անգլիայում լավագույնները ՛՛Արսենալից՛՛ են

Անգլիայի Պրեմիեր լիգայում որոշվել են սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացողն ու մարզիչը: Նրանք երկուսն էլ ներկայացնում են Լոնդոնի Արսենալը: Լավագույն մարզիչ է ճանաչվել ՛՛Արսենալի՛՛ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, իսկ լավագույն ֆուտբոլիստ ՛՛Արսենալի՛՛ կիսապաշտպան Աարոն Ռեմզին: Նշենք, որ ՛՛Արսենալը ՛՛ կիսում է առաջատարի դերը ՛՛Լիվերպուլի հետ, իսկ Ռեմզին սեպտեմբեր ամսին հասցրել է դառնալ 4 գոլի հեղինակ:

”Թոխմախի Մհերը” պարզ մարդկանց հետ է ընկերություն անում /վիդեո/

Էջմիածնի քաղաքի 2698 ամյակին շատ հյուրերի հետ  մասնակցում էին նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, Նաիրա Կարապետյանը եւ այլոք: Սակայն նկատենք, որ միայն Մհեր Սեդրակյանն է կանգնած բեմում  գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի եւ Սեդրակ Սարոյանի կողքին: Henaran.am-ը փորձեց պարզել, թե ինչու է Սեդրակյանը նման պատվի արժանացել: “Չէ, բան չկա, Սեդրակյանը լավ մարդ ա…”,-ասաց գեներալ […]

Սեքսուալ Բեյոնսեն` 2014-ի օրացույցում /ֆոտո/

Երգչուհի Բեյոնսեն իր սեքսուալ նկարներով անհատական օրացույց է հրապարակել: 2014-ի օրացույցում երգչուհին ներկայացրել է 14 նկար, որոնցում 32-ամյա երգչուհին ներկայանում է տարբեր սեքսուալ կերպարներում: Ինտերնետում առայժմ հայտնվել է օրացույցի նկարների հավաքական մի նկար` սեւ ու սպիտակ:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված