17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանը պարա՞պ է եղել. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԱԱԽ վերջին նիստին եւ իր մասնակցությամբ հարուցել բոլորի, այդ թվում՝ ԱԱԽ որոշ անդամների զարմանքը: Վերջին անգամ նա ԱԱԽ նիստին մասնակցել էր 2012-ի մարտի 1-ին։

“Ժամանակի” դիտարկմանը՝ տարօրինակ է նրա երկարատեւ բացակայությունից հետո հանկարծակի մասնակցությունը եւ այդ մասնակցության պատճառների անհայտությունը, Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքեց. “Պարոն Ծառուկյանի՝ ԱԱԽ նիստերին չմասնակցելը մշտապես ունեցել է իր հիմնավորված բացատրությունն ու պատճառը: Դա եղել է զբաղվածության պատճառով։ Ուրիշ որեւէ պատճառ չկա”։

“Այսինքն՝ այս անգամ պարա՞պ է եղել, որ գնացել է ԱԱԽ նիստին` հարցին արձագանքեց. “Ոչ: Խոսքը նախկին հանդիպումների մասին է: Իսկ պարոն Ծառուկյանը մասնակցել է խորհրդի աշխատանքներին այն պարզ պատճառով, որ խորհրդի անդամ է””,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ