ՀՅԴ-ում կրքերը չեն հանդարտվում. Հրապարակ
“Հրապարակը” գրում է, որ կրքերը ՀՅԴ-ում, մասնավորապես Երեւանի կոմիտեում, չեն հանդարտվում: Այստեղ պատրաստվում են մինչեւ հոկտեմբերի վերջ ժողով հրավիրել` ՀՅԴ վերնախավում փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու համար:
Բանն այն է, որ Երեւանի կոմիտեն ամենաընդդիմադիրն է համարվում, եւ, ”ինչպես ասաց հավատավոր ընկերներից մեկը, ”ամենաշատն է տուժել ընկեր Հրանտի վարած քաղաքականությունից”: Թե կոնկրետ ինչ խնդիրներում, չասաց, սակայն, մեր տեղեկություններով, հիմնական դժգոհությունն առնչվում է կոմիտեի ընտրություններին, որտեղ սովորաբար ընտրվում են ընկեր Հրանտի մարդիկ, առավելապես պարսկահայեր, ինչն էլ տեղացիներին` երեւանցիներին, դուր չի գալիս”,- գրում է թերթը եւ հավելում, որ սակայն մտավախությունը, որ քվորում չեն ունենա, վերջիններիս ստիպել է ոչ թե ժողով, այլ ընկերային հավաք անել` շոշափելու շարքերի տրամադրությունները: Բանն այն է, որ կոմիտեի ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու, ուղարկելու Բյուրո, իսկ ընկերային հավաքը` ոչ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: