12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Համաներումը կտարածվի՞ “Հարսնաքարի” գործով դատապարտվածների վրա. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. Անցած տարվա ամռանը “Հարսնաքար” ռեստորանային համալիրում ռազմաբժիշկներին դաժան ծեծի ենթարկելու և դրա հետևանքով մահացած Վահե Ավետյանի վերաբերյալ գործով դատավարության ընթացքում երեկ մեղադրական կողմը հնարք օգտագործեց, որի արդյունքում չի բացառվում, որ համաներում կիրառվի, և ամբաստանյալները խուսափեն քրեական պատասխանատվությունից։ Ամբաստանյալներից Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է Վահե Ավետյանին հասցրել հարվածը, որի հետևանքով նա մահացել է։

 Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով, եթե ամբաստանյալները չընդունեին իրենց մեղքը, նրանց նկատմամբ համաներումը չէր տարածվի, քանի որ համաներումը չի տարածվում հանցագործության համակցության դեպքում, իսկ ահա հանցակցության դեպքում մեկ հանցագործության համար առանձին-առանձին դատապարտված անձանց վրա համաներումը տարածվում է:

Նկատենք, որ երեկ “Հարսնաքարի” գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը բոլորի համար անսպասելի հայտարարեց, թե ինքն է Վահե Ավետյանի հետ կոնտակտի մեջ եղել և ինքն է նրան վնասվածքներ պատճառել:

Մանրամասները “Չորրորդ իշխանություն” թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ