12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարդանիկն էլ ընկավ Համաներման տակ. Հայկական ժամանակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վրա էլ համաներումը բարեբաստիկ հետեւ­անք կունենա:  Ըստ “Հայկական ժամանակ”-ի,  շաբաթներ առաջ ՀՀ ոս­տիկանության քննչական գլխա­վոր վարչություն էր հրավիրվել Ղուկասյանի մանկության ընկերը՝ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջա­վայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը, ով այնուհետեւ կալանավոր­վել էր:

Գրքիկյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատ­կանիշներով (յուրացնելը կամ վատնելը ուրիշի գույքի հափշ­տակությունը զգալի չափերով) հարուցված քրեական գործի շր­ջանակներում: Խոսքը Գյումրիի քաղաքապետարանի բյուջեից 80 միլիոն դրամ փողոցների ասֆալ­տապատման նպատակով դուրս գրելու ու ոչինչ չանելու գործի մա­սին է:

Նույն գործի շրջանակնե­րում հարցաքննության էր հրավիր­վել նաեւ Գյումրիի նախկին քաղա­քապետ, կոմունիստ Գագիկ Մանուկյանը եւ հաշվի առնելով, որ բոլոր փաստաթղթերի տակ հիմ­նականում վերջինիս ստորագրու­թյունն է եղել, ենթադրվում է, որ գործով հաջորդ կալանավորը նախկին փոխքաղաքապետն է լի­նելու: Վարդան Ղուկասյանը, խուճապի մեջ դռ­նեդուռ է ընկել’ սկսած Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրա­համյանից աջակցություն խնդրե­լուց: Իսկ Սերժ Սարգսյանի Գյում­րի կատարած այցի ժամանակ կտրել էր վերջինիս ճանապարհը, նրան հրավիրել եկեղեցի եւ առանձնազրույց ունեցել հետը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ