01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 29, 2013

Ինչն է Յուրա Մովսիսյանին առաջ մղում

Soccer.ru կայքը կազմել է Ռուսաստանի 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Այս անգամ խորհրդանշական հավաքականի կազմում է հայտնվել նաեւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Կայքը հայ հարձակվողի մասին գրում է. ՛՛Մովսիսյանը կարողանում էր հաջողությամբ պայքարել մրցակցի պաշտպանների դեմ, դիմանում էր, երբ հարվածում էին ոտքերն, վաստակեց երկու 11մ հարվածներ: Ճիշտ է, մրցավարը միայն մեկը նկատեց: […]

Փոքրիկ Աննայի կյանքը կախված է մեզանից /վիդեո/

՛՛Նվիրիր ինձ  կյանք՛՛ նախաձեռնությունը տեղեկացնում  է, որ 2011թ․ ծնված Աննա Մելիքջանյանը օգնության կարիք ունի: Երեխայի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիա: Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը: Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Գերմանիայում վիրահատության արժեքն […]

Ադրբեջանամետ պատգամավորը անհարմար վիճակի մեջ է դրել Եվրոպային

Եվրոպական խորհրդարանում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Պինո Արլակկին հայտարարել է, որ Բաքվի ռեժիմը “ազատ, արդար եւ թափանցիկ” է: Բրյուսելում, սակայն, սոցիալիստները պահանջում են պատգամավորին զրկել մանդատից,  նրա դեմ կարգապահական բնույթի գործընթաց սկսել, գրում է իտալական Panorama.it կայքը: Ադրբեջանի վերջին նախագահական ընտրությունները բավական անհարմար դրության մեջ դրեցին Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որը դիտորդական առաքելություն է […]

Ընտանիքին օրերով չտեսնելը, բոլոր ուժերով նվիրվելը … Վիգեն Սարգսյանը բացեց փակագծերը

 ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովում 2014թ-ի պետական բյուջեի քննարկմանը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի բարձրացման դեպքում ինչ լրացուցիչ գործառույթներ պետք է կատարի Սարգսյանը: ՛՛Օրինակ ի՞նչ պետք է անեք, որ հիմա չեք կարողանում անել, որ աշխատավարձը կտրուկ բարձրանա, պիտի կարողանաք անել՛՛: ՛՛Ես չեմ որոշում իմ […]

Հայկական եկեղեցի է այրվել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ականանետային հարձակման հետևանքով 9 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Ռումբերը պայթել են Կասաա թաղամասում և Ջերմանաքրիստոնեական արվարձանում. գրում է ИТАР-ТАСС-ը` հղում անելով САНА գործակալությանը:  Եվս 6 մարդ, այդ թվում 4 երեխա, տուժել են Դամասկոսի Կաշկուլե արվարձանում: Խարաստայում ընկած ռումբերը պատճառել են նյութական վնաս` վիրավորներ չկան:  Ադրայում ականանետման հետևանքով զոհվել է 2 երեխա, ևս 15 մարդ վիրավորվել է:  Սիրիայի հյուսիս–արևելքում՝ Թուրքիային սահմանակից Տել Աբյադ քաղաքում, զինյալները հրդեհել են հայկական եկեղեցի: Հրդեհի հետևանքով վնասվել է տաճարի միայն ներսի հատվածքը: Տուժածների մասին տեղեկություններ չկան: 

Կառավարությունը գաղտնալսվո՞ւմ է

Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի քննարկմանը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին հարցրեց, թե ինչու գյուղատնտեսության նախարարությանը հատկացվող 16 միլիոնից 7.5 միլիոնը Կառավարության աշխատակազմի տնօրինության տակ է գտնվում և նրա  միջոցով է իրացվում: ՛՛Չե՞ք մտածում, որ ճիշտը այդ գործառույթի փոխանցումն է Գյուղատնտեսության նախարարությանը՛՛,-հարցրեց Մինասյանը: ՛՛Գուղնախարարության  ծախսերն այնքան են Կառավարության աշխատակազմի […]

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական  ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում ՛՛Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան՛՛ կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. ՛՛Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում ՛՛Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան՛՛ կուսակցության թեկնածու պարոն Գիորգի Մարգվելաշվիլիի համոզիչ հաղթանակի կապակցությամբ: […]

Պուտինը հոմոսեքսուալների մասով խոստում է տվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ: Հանդիպման ընթացում Պուտինը վստահեցրել է, որ իրենք կապահովեն հոմոսեքսուալների անվտանգությունը: ՛՛Մենք՝ որպես կազմակերպիչ երկիր, կանենք անհնարինը, որպեսի հյուրերը իրենց լավ զգան: Նույնիսկ նշանակություն չի ունենա, թե նրանք ինչ ազգից են, ինչ գույն ունեն եւ հոմոսեքսուալ են, թե չէ՛՛,- հայտարարել է Պուտինը:

Նախագահի խոսնակը պարզաբանում է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը “Թվիթերի” իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ նախագահը չի քնել Մինսկում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ: “Նախագահը տեքստ է ընթերցում, իսկ համացանցում հայտնված տեսանյութը, ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է։ Շրջանառվող կադրում նախագահն ընթերցում է՝ մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է”,– գրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի