Ընտանիքին օրերով չտեսնելը, բոլոր ուժերով նվիրվելը … Վիգեն Սարգսյանը բացեց փակագծերը
ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովում 2014թ-ի պետական բյուջեի քննարկմանը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի բարձրացման դեպքում ինչ լրացուցիչ գործառույթներ պետք է կատարի Սարգսյանը: ՛՛Օրինակ ի՞նչ պետք է անեք, որ հիմա չեք կարողանում անել, որ աշխատավարձը կտրուկ բարձրանա, պիտի կարողանաք անել՛՛:
՛՛Ես չեմ որոշում իմ աշխատավարձը, իմ աշխատավարձը հաստատում է Ազգային ժողովը՛՛,-պատասխանեց Վ. Սարգսյանը՝ հավելելով, թե չի կարծում, որ աշխատավարձի ավելացումից իր գործառույթներն ընդլայնվելու են, բայց ակնհայտ է, որ աշխատավարձն ունի նաև յուրաքանչյուր աշխատանաքի համար առավել արդյունավետ կադրային համալրման խնդիր, և խոսքը չի վերաբերում միայն նախագահի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձին՛՛:
Սարգսյանն ընդգծեց, որ բարձրացումը միայն բարձրաստիճան պաշտոնյաներին չի վերաբերում, այլև բժիշկներին, ուսուցիչներին, զինվորականներին, և այդ մարդիկ արժանի են բարձր աշխատավարձի:
՛՛Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, ապա ես չգիտեմ, թե աշխատավարձի ինչպիսի բարձրացում կարող է ապահովել առավել արդյունավետ աշխատանք պաշտոններում, որտեղ բացի աշխատանքային նկարագրով նախատեսված պարտավորություններից պետք է լինի լիարժեք նվիրում աշխատանքին, ինչպես պատգամավորի աշխատանքն է, ինչպիսին է պետական ցանկացած ծառայողի աշխատանքը, որը պիտի շատ սիրի իր գործը՝ գործին նվիրվելու համար:
Ես չգիտեմ՝ որ աշխատավարձն է կոմպենսացնում ընտանիքդ օրերով, ժամերով չտեսնելու, և բոլոր կարողություններն, ուժերը պետությանը նվիրելու, զինվորակա՞նի գործը, ուսո՞ւցչի, պատգամավո՞րի գործը: Փիսլոփաայական հարց է: Պետք է անենք այս քայլն ու այն պետք է շարունակական լինի, ու աշխատավարձերը Հայաստանում պետք է բարձրանան՛՛,-եզրափակեց Վիգեն Սարգսյանը: