01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 28, 2013

Աղվան Գառնիկիչ, ես չէի խառնվում ձեր որոշումներին …

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իր դժգոհությունն է հայտնել նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից, թե ” Կոստանյանը սխալ է աշխատում”: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Աղվան Հովսեփյանն անգամ փորձել է խորհուրդ տալ իրեն փոխարինողին, սակայն Գեւորգ Կոստանյանը ավագ գործընկերոջը հասկացրել է՝ “Աղվան Գառնիկիչ, ես չէի խառնվում ձեր որոշումներին՛՛: 

Ճապոնիայում հարսնացուներին փոխարինում են 3D տիկնիկները /ֆոտո/

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեծ համբավ ունեն տիկնիկները, որոնք հարսնացուների ճշգրիտ նմանակն են: Ակխիբարում գտնվող կլոններ արտադրող գործարանը իսկական մարդկանց եւ նույնիսկ կենդանիների ճշգրիտ նմանակներին է արտադրում:  Արտասովոր գործընթացը կատարվում է մի քանի թվային հայելային տեսախցիկների միջոցով, որոնք մարդուն նկարում են տարբեր կողմերից: Համակարգիչները միացնում են լուսանկարները եւ տվյալները փոխանցում են հատուկ 3D տպիչներին, որոնք էլ […]

Վաղուց ժամանակն էր, որ այս կառավարությունը սուրճ խմելու գնար

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի կարող ասել, թե ինչու ՀՀ կառավարությունը հրաժարական չի տալիս այն դեպքում, երբ նախագահ Սերժ Սարգսյանի պահանջած յոթ տոկոս տնտեսական աճն, ըստ նախնական կանխատեսումների, չի իրականացնելու: ՛՛Մենք չենք վստահում ներկա կառավարությանը և բազմիցս ենք դրա մասին ասել, եւ դրա վերաբերյալ մենք ներկայացրել ենք հարցադրումներ: Հանրապետության նախագահի կողմից առաջ քաշված […]

Նախագահը ներկա է գտնվել “Երևան շոու-2013” ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել “Երեւան շոու-2013” ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված մասնագիտական տոնին՝ Ոսկերչի ազգային օրվան հաջորդող օրը: Արդեն ավանդական դարձած ցուցահանդեսին այս տարի եւս մասնակցել են ոսկերչական իրերի եւ ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, ոսկերիչներ, […]

Ի՞նչ կտա Հայաստանին Բելառուսի հետ բիզնես համագործակցությունը

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երեւանում կայացավ հայ-բելառուսական բիզնես ֆորումը: Բելառուսական գործարարների պատվիրակությունը ղեկավարում է Մինսկի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը: Հայաստանի և Բելառուսի  համագործակցության ոլորտները բազմազան են՝ գյուղատնտեսական մեքենաշինություն, ավտոմոբիլաշինություն, սննդարդյունաբերություն, կահույքագործություն և այլն:: Մասնակիցները տեղեկացրին, որ հայ-բելառուսական համագործակցությունը նոր չէ, սակայն ջանքեր են գործադրվում այն ավելի ամուր հիմքերի վրա դնելու համար: Բելառուսի ներկայացուցիր Սերգեյ Ստեպանենկոն հույս հայտնեց, […]

Հիմա ժամանակացույց է մշակվում Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյաննա այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, թե այսօր Կառավարության աշխատանքային խմբերն աշխատում են Մաքսային միության ՀՀ-ի անդամակցության ուղղությամբ: ՛՛Հիմա ժամանակացույց է մշակվում ու վերջնական կհստակեցվի այն ժամանակահատվածը, երբ ՀՀ-ը կարող է վերջնական հայտ ներկայացնել ու անդամգրվել Մաքսային միությանը:  ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հարցրեց, թե ՄՄ անդամակցելու դեպքում 2014 […]

ՀՀԿ-ի օրակարգում վարչապետի փոփոխության հարց չկա

”Հիմա բոլորս աշխատում ենք սոցիալական իրավիճակը բարելավելու համար: Դանդաղ, բայց բարելավում ենք: Սոցիալական խնդիրների լուծումը մեզ համար առաջնահերթ է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը Կառավարության առջև յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիր էր դրել: Հարցին, թե հնարավոր է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տա, Շարմազանովը պատասխանեց. […]

Դատավորի էթիկայի հարցով կզբաղվեն

 Ըստ Dataran.am-ի, մամուլի միջոցներով հրապարակվել են տարբեր քաղաքացիների դժգոհություններ` կապված Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու եւ դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսեւորելու մասին: Դատական դեպարտամենտն ուսումնասիրել է մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները, դրանց մանրամասները եւ արդյունքները ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին: Վճռաբեկ դատարանի նախագահ […]

Սկանդալ է հասունանո՞ւմ. վարչապետը զարմացրել է պատգամավորներին

Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե գործազուրկներին հատկացվող նպաստների 94%-ը չէր հասնում ճիշտ հասցեատերերին, միայն վեց տոկոսն էր հասնում սոցիալապես անապահովներին, զարմացրել է պատգամավորներին:  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 2014թ-ի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին խնդրեց անդրադառնալ այս հայտարարությանը: ՛՛Այս երևույթի հետ կապված, թե որքանով արդյունավետ կամ անարդյունավետ էր նպաստի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի