11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հիմա ժամանակացույց է մշակվում Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյաննա այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, թե այսօր Կառավարության աշխատանքային խմբերն աշխատում են Մաքսային միության ՀՀ-ի անդամակցության ուղղությամբ: ՛՛Հիմա ժամանակացույց է մշակվում ու վերջնական կհստակեցվի այն ժամանակահատվածը, երբ ՀՀ-ը կարող է վերջնական հայտ ներկայացնել ու անդամգրվել Մաքսային միությանը: 

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հարցրեց, թե ՄՄ անդամակցելու դեպքում 2014 թվականին ինչպիսի տնտեսական առավելություններ կունենանք:

Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ այդ հարցերին պատասխանելու համար դեռ վաղ է: Սակայն միաժամանակ նախարարն ընդգծեց, որ 2014-ին ՌԴ-ից եկող շատ ապրանքներ կազատվեն հարկից: 

Թևան Պողոսյանը կանխատեսեց, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո հնարավոր է կրկնակի գնաճ լինի, ինչը նախարարը բացառեց: ՛՛Չեմ կարծում, որ էական գնաճի մասին պետք է խոսել կապված Մաքսային միության:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ