Ի՞նչ կտա Հայաստանին Բելառուսի հետ բիզնես համագործակցությունը
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երեւանում կայացավ հայ-բելառուսական բիզնես ֆորումը: Բելառուսական գործարարների պատվիրակությունը ղեկավարում է Մինսկի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը: Հայաստանի և Բելառուսի համագործակցության ոլորտները բազմազան են՝ գյուղատնտեսական մեքենաշինություն, ավտոմոբիլաշինություն, սննդարդյունաբերություն, կահույքագործություն և այլն::
Մասնակիցները տեղեկացրին, որ հայ-բելառուսական համագործակցությունը նոր չէ, սակայն ջանքեր են գործադրվում այն ավելի ամուր հիմքերի վրա դնելու համար:
Բելառուսի ներկայացուցիր Սերգեյ Ստեպանենկոն հույս հայտնեց, որ հայաստանյան բիզնես ոլորտի ներկայացուցիչները կկարողանան լուրջ համագործակցություն սկսել բելառուս գործընկերների հետ:
Երկու երկրների ներկայացուցիչներն էլ տեսակետ հայտնեցին, որ այս համագործակցությունը հարկավոր է խորացնելու նոր բացահայտելի ոլորտներ ուսումնասիրելու ակնկալիքով: