22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Նախագահը ներկա է գտնվել “Երևան շոու-2013” ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել “Երեւան շոու-2013” ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված մասնագիտական տոնին՝ Ոսկերչի ազգային օրվան հաջորդող օրը:

Արդեն ավանդական դարձած ցուցահանդեսին այս տարի եւս մասնակցել են ոսկերչական իրերի եւ ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաեւ շուրջ հարյուր քառասուն գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, լավ հնարավորություն է ընձեռում տեղական ընկերություններին՝ սպառման նոր շուկաներ գտնելու համար:

Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական եւ արտերկրյա հարյուր քսանհինգ ընկերությունների կողմից ներկայացված ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումներն ու գործիքները, շրջայցի ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել ոլորտի խնդիրների եւ զարգացման հետագա ծրագրերի մասին։

Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ նախատեսված է անցկացնել “Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. խնդիրներ եւ հեռանկարներ” խորագրով համաժողովը, որի ընթացքում “Հայ ոսկերիչների համաշխարհային միության” (AJA) նախագահ Գագիկ Գեւորգյանը կներկայացնի միության՝ Երեւանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը:

Համաժողովում կներկայացվի նաեւ “Հայ ոսկերիչների համաշխարհային միության” նորաստեղծ հետազոտական Հայ ոսկերիչների հիմնադրամը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ