01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 23, 2013

ԶԼՄ-ները` ազգամիջյան տարաձայնությունների պատճառ

Ելույթ ունենալով ազգամիջյան խորհրդի նիս­տում, որը վարում էր Վլադի­միր Պուտինը, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան անդրադարձել է ազգամիջյան խնդիրների լուսաբան­ման եւ այդ խնդիրները հանրությանը ներկայացնելու գործում ԶԼՄ-ների խաղա­ցած դերին, տեղեկացնում է “ՌԻԱ-նովոստին”: Նա մասնավորապես ընդգծել է, որ ազգամիջյան ընդհարումների եւ դրանց ընթացքի մասին ԶԼՄ-ներով տարածվող ոչ արժանահավատ լրատվությունը, իսկ որոշ դեպքերում էլ նպատակաուղղված ապատեղեկատվությունը նկատելի […]

Օրեր շարունակ ԱԺ չեն գալիս…ՀՀ-ի գործերը լա՞վ են

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի նախագիծը անհասկանալի է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար: Այսօր Ազգային ժողովում այդ նախագծի քննարկմանը Փաշինյանը հարցրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին, թե արդյոք ՀՀ նախագահը, վարչապետը և մյուս պաշտոնյաներն այնքան լավ են աշխատել, որ հիմա իրենց աշխատավարձերը պետք է բարձրացվեն:  ՛՛Աշխատավարձերի բարձրացում տեղի է ունենում երկու […]

Անհրաժեշտություն կա վերանայել դասագրքերի բաշխման եւ վարձավճարների հավաքման մեխանիզմը

Դասագրքերի բաշխման ու  վարձավճարների հավաքագրման առնչությամբ մարզերից  ահազանգեր են գալիս, որ  մարզային կրթության վարչություններից դպրոցներին պարտադրում են իրացնել դպրոցների գրադարաններում եղած բոլոր դասագրքերն այն դեպքում, երբ աշակերտների թիվը պակասել է, կամ 5-րդ տարում դասագիրքը նույն արժեքով է տրվում աշակերտին, ինչ առաջին տարում: Կա ահազանգ այն մասին, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին միայն ԴՇՀ-ի (Դասագրքերի շրջանառու […]

Մաքսային միությունը Հայաստանի համար փակուղի է. տնտեսագետ

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր ”Հենարան” մամուլի ակումբում, անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հնարավոր ազդեցության մասին մեր տնտեսության վրա, ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին ամբողջությամբ փոխեց Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը: “Վերջին տարիներին Հայաստանը որդեգրել է տնտեսության զարգացման նոր ուղի: Եթե այդ ընթացքում Հայաստանը գրանցել էր որոշակի տնտեսական աճ, բայց չկար որեւէ տնտեսական զարգացում, […]

ԱԺ փոխնախագահը եւ Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Լատվիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, բարեկամական խմբի անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Կարեն Բոթոյանը հանդիպեցին Լատվիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալներ Անդրեյ Կլեմենտեւին, Ինեսե Լիբինա-Էգներեին եւ պատգամավոր Դանա Ռեյզնիեցե-Օզոլային: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու Եվրամիության հետ Հայաստանի շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց հայ-լատվիական հարաբերությունների զարգացումը […]

Երգեցին ԵԱՀԿ գրասենյակի մոտ եւ պահանջեցին՝ հատուցում/լրացված/վիդեո/

Այս պահին Երեւանի ԵԱՀԿ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ: Նրանք բոյկոտում են երեկ Ադրբեջանի կողմից Բերդ -Իջևան ավտոճանապարհների գնդակոծումը, որի հետեւանքով զոհվեց ժամկետային զինծառայող Գարիկ Պողոսյանը: Ուսանողները իրենց նամակը ընթերցելուց հետո այն փոխանցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատասխանատուին: “Նամակն ուղղված է ԵԱՀԿ գրասենյակին, պետք է հասկանան որ ՀՀ երիտասարդները քնած […]

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի Բրյուսել

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին: Այցի շրջանակում նախատեսվում է պայմանագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» («Global medical solutions») փակ բաժնետիրական ընկերության միջև: Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ […]

՛՛Միկան՛՛ դժվարին հաղթանակ տոնեց

Երեւանի՛՛Միկայի՛՛ կանանց շախմատային թիմը Հռոդոսում շարունակվող Եվրոգավաթի խաղարկությունում տոնեց երկրորդ հաղթանակը: Մեր թիմի շախմատիստուհիները 2,5-1,5 հաշվով առավելության հասան ՛՛Ելիցայի՛՛ նկատմամբ: Մեր թիմից միակ հաղթանակը տոնեց Էլինա Դանիելյանը, ով ծնկի բերեց Ռակիչին: Մնացած պարտիաները ավարտվեցին ոչ ոքի: Երեք տուրից հետո ՛՛Միկան՛՛ ընթանում է երրորդ հորիզոնականում՝վաստակած 4 միավորով: Առաջատարը ՛՛Մոնտե Կառլոն՛՛ է, ով ունի 6 միավոր:

Կառավարությունը որոշակի մտահոգություններ ունի բյուջեի ծախսերի կատարման հարցում. տնտեսագետ

Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով պետբյուջեից, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն ասաց, որ անդրադառնալով գնաճին նախ նշեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված 2014 թվականի պետբյուջեի եկամուտների ծախսերից նկատելի է, որ Հայաստանում տնտեսության անկում է գրանցվել: “Պետբյուջեի եկամուտների չափը սահմանվել է 1 տրիլիոն 127 միլդ 400 մլն և ծախսերը 1 տրիլիոն 270 մլդ: Ունենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի