15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Անհրաժեշտություն կա վերանայել դասագրքերի բաշխման եւ վարձավճարների հավաքման մեխանիզմը

Դասագրքերի բաշխման ու  վարձավճարների հավաքագրման առնչությամբ մարզերից  ահազանգեր են գալիս, որ  մարզային կրթության վարչություններից դպրոցներին պարտադրում են իրացնել դպրոցների գրադարաններում եղած բոլոր դասագրքերն այն դեպքում, երբ աշակերտների թիվը պակասել է, կամ 5-րդ տարում դասագիրքը նույն արժեքով է տրվում աշակերտին, ինչ առաջին տարում:

Կա ահազանգ այն մասին, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին միայն ԴՇՀ-ի (Դասագրքերի շրջանառու հիմնադրամի)  հրատարակած  դասագրքերն են տրվում անվճար, իսկ պետբյուջեով հրատարակված գրքերը՝  գումարով:

Տեղեկացված եմ նաև, որ    ծնողները  դասագրքերը հաճախ չեն  ուզում վերցնել՝ ասելով, որ դրանք կայքում տեղադրված են, և երեխան օգտվում է կայքից, կամ երկու հոգով մեկ գիրք են ուզում վերցնել, որը դպրոցի գրադարանավարներին և տնօրեններին հաճախ ծանր կացության առջև է կանգնեցնում:

Կարծում եմ, որ ժամանակն է վերանայել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործունեությունը, և գտնել դասագրքերի  օգտագործմանը նպաստող ավելի արդյունավետ ու փոխշահավետ  մեխանիզմ:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի մամլո հաղորդագրությունը

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ