06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Երգեցին ԵԱՀԿ գրասենյակի մոտ եւ պահանջեցին՝ հատուցում/լրացված/վիդեո/

Այս պահին Երեւանի ԵԱՀԿ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ: Նրանք բոյկոտում են երեկ Ադրբեջանի կողմից Բերդ -Իջևան ավտոճանապարհների գնդակոծումը, որի հետեւանքով զոհվեց ժամկետային զինծառայող Գարիկ Պողոսյանը:

Ուսանողները իրենց նամակը ընթերցելուց հետո այն փոխանցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատասխանատուին: “Նամակն ուղղված է ԵԱՀԿ գրասենյակին, պետք է հասկանան որ ՀՀ երիտասարդները քնած չեն և պատրաստ են լինել մեր զինվորների կողքին”,-նշեցին երիտասարդները:

Վերջում ասվում է. “Երևանի պետական համալսարանի ուսանողը պատրաստ է վերդնել գրիչը և պաշտպանել իր հայրենիքը”:

Ուսանողները ԵԱՀԿ գրասենյակի դիմաց պահանջին զուգահեռ երգեցին ռազմահայրենասիրական երգեր, ինչը հիացրեց հավաքվածներին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ