02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Օրեր շարունակ ԱԺ չեն գալիս…ՀՀ-ի գործերը լա՞վ են

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի նախագիծը անհասկանալի է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար: Այսօր Ազգային ժողովում այդ նախագծի քննարկմանը Փաշինյանը հարցրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին, թե արդյոք ՀՀ նախագահը, վարչապետը և մյուս պաշտոնյաներն այնքան լավ են աշխատել, որ հիմա իրենց աշխատավարձերը պետք է բարձրացվեն: 

՛՛Աշխատավարձերի բարձրացում տեղի է ունենում երկու դեպքում՝ երբ աշխատողի գործերը հաջող են լինում, և երբ գործատուն վճարում է, որ աշխատակիցներն ավելի լավ կատարեն իրենց աշխատանքը: Հիմա դուք համարո՞ւմ եք, որ Հայաստանի Հանրապետության գործերն այնքան լավ են գնում, որ դրանց հաջողության համար պատասխանատու մարդկանց աշխատավարձերը ենթակա են բարձրացման… այսինքն՝ մենք բոլորս վաստակել ենք այսպիսի բարձրացման իրավունքը՛՛,- հարցրեց Փաշինյանը:

Նշենք, որ օրենքով նախատեսվում է ՀՀ նախագահի 436 460 դրամ աշխատավարձը դարձնել 1 322 800, վարչապետինը՝ 373 340-ից 1 190 520 դրամ, իսկ նախարարների աշխատավարձը կբարձրանա 139 տոկոսով՝ այսինքն մոտ 300 հազարից կդառնա 600 հազար դրամ:

 Փաշինյանը նաև անդրադարձավ պատգամավորներին, ովքեր դահլիճում չեն լինում, և օրեր շարունակ ոչ ոք չի լսում նրանց մասին: Պատգամավորի կարծիքով՝ սա ևս արդարացի չէ:

Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ պետք չէ քննարկել ում աշխատավարձն ինչքան է բարձրանում, այլ պետք է կոնկրետ համակարգի արդյունավետության մասին խոսել:  

Արձագանքելով՝ պատգամավորը շեշտեց, որ զարմանալի է նաև այն, որ երբ այս դահլիճում քննարկվում էր կենսաթոշակների, նպաստների մասին հարցը, ներկա էին մոտ տասնմեկ պատգամավոր, իսկ հիմա մեծ թվով պատգամավորներ են ներկա:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ