30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 19, 2013

Վաչե Գաբրիելյանի “ստատուսը” /վիդեո/

Վերջին 5 տարիների ընթացքում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը բացակայում էր: Սակայն հուլիսին նախագահի հրամանով՝ Ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիլեյանը զբաղեցրեց այս պաշտոնը: Henaran.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք այս պաշտոնը վերահաստետելը արդյունավետ էր: Նախարարի պատասխանը՝ տեսանյութում:

832 ճանապարհատրանսպորտային պատահար Երեւանում

832  ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 43 քաղաքացի, վիրավորվել 1044-ը: Սա անցած 9 ամսում՝ միայն Երեւան քաղաքում: Լրագրողների հետ հանդիպմանն Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն ասաց, որ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2-ով նվազել է մահվան ելքով դեպքերի թիվը, փոխարենը 128-ով ավելացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքերի թիվը։ Ոլորտի պատասխանատուի խոսքով, անցած ամսիներին […]

Նյու-Յորքում ռեստորան է բացվել, որտեղ արգելված է խոսելը

Բրուքլինյան “Eat” ռեստորանի այցելուները պարտադիր պետք է նախապես պատվիրեն սեղանները: Բացի դրանից, ռեստորան մտնելուց առաջ անհրաժեշտ է անջատել բջջային հեռախոսները: Ռեստորանի ղեկավարությունը շարժվում է “ուտելու ժամանակ չի կարելի խոսել” կարգախոսով: Այցելուների համար սկզբում անսովոր է եղել գնալ ռեստորան եւ չխոսել, սակայն հետո սովորել են դրան: “Շատ հաճելի էր ժամանակ անցկացնել միասին եւ ստիպված չլինել մտածել, […]

Կոպիտ սխալ Գերմանիայի առաջնությունում /վիդեո/

Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներից հետո երեկ մեկնարկել է Գերմանիայի առաջնության հերթական տուրը: Այն սկսեց մրցավարկան կոպիտ սխալով:՛՛Հոֆենհայմ՛՛ – ՛՛Բայեր՛՛ հանդիպման ժամանակ հյուրերի հարձակվող Շտեֆան Կիսլինգի գլխով հարվածից հետո գնդակը դիպել է ցանցին, բայց դրսի կողմից: Մրցավար Ֆելիքս Բրիխն էլ մտածել է, որ գնդակը հայտնվել է դարպասում եւ արձանագրել է դարպասի գրավում: Այս դրվագը եւս […]

Ո՞վ է Զարուհու տան ՛՛ասողը՛՛ /վիդեո/

Համաձայնեք, “Ժառանգական” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` որոշ շրջանակներում հերոսացած, որոշներում` մերժված, հայ կնոջ համենայն դեպս ավանդական կերպարի բնութագրումներից դուրս է: Աշխատանքում Զարուհու վարքն ու նրան ուղեկցող գործընթացներն աղմկոտ են եւ սկանդալային: Իսկ ինչպես է նա ընտանիքում, հեշտ է արդյոք Զարուհու ամուսնու համար: Ամուսինը իրենց տան լիդերն է եւ ողջունում է կնոջ ազատասիրական ոգին: Այս մասին Henaran.am-ի […]

Օմբուդսմենը համամիտ է Դատավորների միության հետ

ՄԻՊ աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ՛՛ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծրը որոշակի դժգոհություններ են առաջացրել Հայաստանի դատավորների շրջանում: Դատավորների միությունը անընդունելի է համարում գնահատման առաջարկվող ինստիտուտը՝ պնդելով, որ դա վտանգում է դատավորների անկախությունը: Նշված նախագիծը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից ուղարկվել է նաև Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ […]

Ապրում ենք նույն աղբի, դեմագոգիայի, ողորմելիության մեջ

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը Facebook-յան իր էջում գրել է.  ՛՛Տարիներ առաջ ավելի համբերատար էի: Հավանաբար, մարդու համբերատարությունը ուղիղ համամետական կախվածության մեջ է նրա լավատեսության, ասել է թե` երիտասարդության հետ: 40-ին մոտենալով ավելի անհամբեր եմ դարձել, ավելի շատ եմ շտապում: Առաջ մտածում էի, որ շուտով լավ երկիր կունենանք, ապա սկսեցի մտածել, որ դա այդքան էլ […]

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն դարձյալ միասին են. Ժամանակ

Արարատի քաղաքապետի ընտրությունները հավակնում են դառնալ աշնանային դժգույն ներքաղաքական կյանքի զվարթ կետերից մեկը: Որեւէ  նոր կամ օրիգինալ բան այս­տեղ չի կատարվելու կրկին իրար դեմ են լինելու, այսպես ասած, վաղեմի միցակիցներ ՀԿԿ-ն ու ԲՀԿ-ն: Թեմային անդրադառնում է “Ժամանակ”-ը: Այս մրցակցությանը հասարա­կությունը ականատես է եղել մի քանի մակարդակի տարբեր ընտրություններում 2007 թվա­կանի պառլամենտական ընտրություննեիից ի վեր: Այնպես […]

Ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

Հոկտեմբերի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 20-ին լեռնային առանձին շրջաններում թաց ձյուն, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-20-ին աստիճանաբար կնվազի 8-10, 21-22-ին ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի