06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օմբուդսմենը համամիտ է Դատավորների միության հետ

ՄԻՊ աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

՛՛ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ դատական օրենսգրքի
փոփոխությունների նախագիծրը որոշակի դժգոհություններ են առաջացրել Հայաստանի
դատավորների շրջանում: Դատավորների միությունը անընդունելի է համարում
գնահատման առաջարկվող ինստիտուտը՝ պնդելով, որ դա վտանգում է դատավորների
անկախությունը: Նշված նախագիծը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից ուղարկվել է նաև Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ կարծիքի: 

Պաշտպանը համակարծիք է դատավորների հետ և մի շարք առաջարկներ է ներկայացրել Արդարադատության նախարարին՝ ուղղված դատավորների անկախության ապահովմանը և ոլորտում հնարավոր չարաշահումների վերացմանը: 

Մասնավորապես Օմբուդսմենն առաջարկել է մի քանի չափանիշներով վերանայել
դատավորների գործունեության գնահատման կարգն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև բարելավել գնահատման արդյունքների բողոքարկման մեխանիզմը: 

Պաշտպանն անհրաժեշտ է համարում նաև հստակեցնել և կանխատեսելի դարձնել դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերը՝ դատավորին ոչ իրավաչափ պատասխանատվության ենթարկելու կամ նրա գործունեությանը միջամտելու հնարավորությունը բացառելու նպատակով:

Միաժամանակ Պաշտպանն առաջարկում է չտարանջատել դատավորների նկատմամբ նախատեսված պատասխանատվության մեխանիզմների կիրառումը՝ կախված դատական ատյանից: 

Բացի այդ, ուսումնասիրելով Արդարադատության խորհրդի և ԱԽ կարգապահական
հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև նախագծով նախատեսված գնահատման
կարգն ու մեխանիզմները՝ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառումը՝ ելնելով նրա գործունեության գնահատման արդյունքներից՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ