18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն դարձյալ միասին են. Ժամանակ

Արարատի քաղաքապետի ընտրությունները հավակնում են դառնալ աշնանային դժգույն ներքաղաքական կյանքի զվարթ կետերից մեկը: Որեւէ  նոր կամ օրիգինալ բան այս­տեղ չի կատարվելու կրկին իրար դեմ են լինելու, այսպես ասած, վաղեմի միցակիցներ ՀԿԿ-ն ու ԲՀԿ-ն: Թեմային անդրադառնում է “Ժամանակ”-ը:

Այս մրցակցությանը հասարա­կությունը ականատես է եղել մի քանի մակարդակի տարբեր ընտրություններում 2007 թվա­կանի պառլամենտական ընտրություննեիից ի վեր: Այնպես որ, հատկապես Երեւանի քա­ղաքապետի ընտրություննեիի արդյունքներից եւ ԲՀԿ-ի հետընտըական ու նախընտրա­կան պահվածքից հետո նույ­նիսկ կարելի է ասել, որ ոչ մի զվարթություն էլ չկա եւ ամեն ինչ անցնելու է ավանդականի պես թեժ նախընտրական  իրա­վիճակ եւ ընտրություններից հետո պարզապես լռություն:

Սակայն այստեղ, իհարկե, ամեն ինչ միանշանակ չէ, եւ չի բացառվում դեռեւս 2012 թվա­կանի պառլամենտական

ընտ­րություններից առաջ տեղի ու­նեցած Իջեւանի քաղաքապե­տի ընտրությունների կրկնու­թյունը: Այնտեղ ԲՀԿ-ի թեկնածուն հաղթեց ՀՀԿ- ի թեկնածուին: Ըստ որում ԲՀԿ-ի թեկնածուին իրենց աջակցությունն էին բերել ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ “Ժառանգության” տեղական կառույցները:

ՀԱԿ-ը արդեն հայտարարել է, որ Արա­րատում սատարելու է ԲՀԿ-ի թեկնածուին, ինչը ըստ էության նաեւ նշանակում է “քաղաքա­գիտական վերլուծության” գծին հավատարմության վերա­հաստատում:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ