01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 17, 2013

Ահա թե ինչպես են ոստիկանները հսկում Զարուհուն /վիդեո, ֆոտո/

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանի՝ Ռուսաստանի նախագահին նամակը նույնիսկ չազդեց  Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փաստանջյանի “ռեյտինգին”: ԵԽԽՎ-ում նրա ելույթից հետո հասարակության մի մասը նրան հերոս անվանեց, մյուսը՝ “հակահերոս”: Հնչեցին նաեւ սպառանալիքներ պատգամավորի հասցեին, ինչի պատճառով էլ նա դիմեց ՀՀ ոստիկանության պետին՝ ապահովվելու իր անվտանգությունը: Henaran.am-ի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են տիկին Փոստանջյանին ուղեկցում ոստիկանները: 

Շառլ Ազնավուրը` հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովում

Վալանս քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին իր ներկայությամբ պատվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:   Աշխարհահռչակ հայորդին մասնակցել է Դրոմի դեպարտամենտի վարչական կենտրոնում կազմակերպված ընդունելությանը: Համաժողովի բոլոր մասնակիցների անունից կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել անվանի ֆրանսահային` հրավերը չմերժելու և ընդունելությանը ներկա գտնվելու համար: Նրանք նաև վստահեցրել են, որ Շառլ Ազնավուրի նման վերաբերմունքը ևս […]

Լևոն Սարգսյանի համար անակնկալ չէր եղբոր որոշումը /վիդեո/

Հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը տեղյակ չի եղել եղբոր` ՀՀ նախագահի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին: Այս մասին Լ. Սարգսյանն ասաց լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե իր համար անակնկալ էր իր այդ որոշումը, նա պատասխանեց. ՛՛Ոչ, ինձ համար անակնկալ չէր: Ես տեղյակ չէի, բայց ուղղակի մտածում էի, որ այդպես էլ պետք է լինի, որովհետև չեմ […]

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտաքին առեւտրի պատասխանատուին

ՀՀ գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանն այսօր  ընդունել է Արգենտինայի Հանրապետության էկոնոմիկայի և պետական ֆինանսների նախարարության արտաքին առևտրի քարտուղար Բեատրիս Պագլիերիին: Հյուրին ուղեկցում էին Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Էռնեստո Ալվարես Ռիվերան, Արգենտինայի Հանրապետության տարբեր նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատուներ, ինչպես նաեւ Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը: Շեշտադրելով  երկու երկրների փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ կողմերը  գյուղատնտեսության բնագավառում նախանշել են երկուստեք շահավետ համագործակցության նոր ուղիներ. […]

Ռուս երիտասարդին սպանած ադրբեջանցին դատարանում չի ընդունել իր մեղքը

Օրհան Զեյնալովը դատարանում իրեն մեղավոր չի համարել Եգոր Շչերբակովի սպանության մեջ, նա անգամ խնդրել է իրեն ազատ արձակել գրավի դիմաց, տեղեկացնում է Газета.Ru-ն: Հիշեցնենք, որ Զեյնալովին ձերբակալել էին հոկտեմբերի 15-ին: Ավելի վաղ նա ընդունել էր իր մեղքը: Մահացած Շչերբակովի ընկերուհին եւ սպանության մնացած վկաները ճանաչել են նրան: Նշվում է նաեւ, որ Օրհան Զեյնալովը մոսկովյան գրանցում […]

Նախագահին առաջարկել են արձակել խորհրդարանն ու հանրաքվե անցկացնել

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի կենտրոնամետ Անկախ ժողովրդավարական միությունը դիմել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ առաջարկելով հայտարարել խորհրդարանի արձակման ու համաժողովրդական հանրաքվեի անցկացման մասին:  Կուսակցության ղեկավար Ժան Լուի Բորլոոն գտնում է, որ կառավարությունը պետք է բավարարի իրենց պահանջը, քանի որ բնակչության շրջանում իշխանությունները շատ ցածր վարկանիշ ունեն։  “Նախագահը պետք է մտածի սրա մասին, քանի որ իրավիճակն ավելի […]

Հայ բռնցքամարտիկի հաղթական մեկնարկը

Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 1/32-րդ եզրափակիչ փուլում հայ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը, ով հանդես է գալիս 56(կգ) քաշային կարգում,  հաղթանակ է տարել Անգլիայի ներկայացուցիչ Գամալ Յաֆալի նկատմամբ: Երկու բռնցքամարտիկներն էլ բավականին դիտարժան մենամարտ են անցկացրել, բայց եթե անգլիացին, ով ավելի շատ պաշտպանվում էր, ապա Ավագյանը գեղեցիկ գրոհներ էր կազմակերպում, որի շնորհիվ էլ […]

Ադրբեջանցի ներգաղթյալի մայրը պատրաստ է ինքն իրեն պայթեցնել

25-ամյա Եգոր Շչերբատովի սպանության մեջ կասկածվող Օրհան Զեյնալովի մայրը համոզված է, որ իր որդին անմեղ է: Տեսահսկման տեսախցիկներում, ինչպես հավաստիացնում է Ասյամյան Զեյնալովան, լրիվ ուրիշ մարդ է, փոխանցում է Lifenews-ը: “Ես չեմ հավատում, որ նա մեղավոր է, սակայն եթե նույնիսկ մեղավոր է, ինչո՞ւ են նրան ծաղրանքի ենթարկում: Ինչո՞ւ են նրան ծեծում: Եթե նա մեղավոր է, […]

Ե՞րբ կհանդիպեն մշակույթի նախարարն ու Նիկոլայ Ծատուրյանը

Դեռեւս հայտնի չէ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի հերթական հանդիպմանը օրը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը: Հիշեցնենք, որ ըստ թատրոնի դերասանների, իրենց ղեկավարը նախարարություն էր կանչվել, քանի որ քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ վերջինիս անվանելով սատանա: Լուրեր էին պտտվում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի