07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտաքին առեւտրի պատասխանատուին

ՀՀ գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանն այսօր  ընդունել է Արգենտինայի Հանրապետության էկոնոմիկայի և պետական ֆինանսների նախարարության արտաքին առևտրի քարտուղար Բեատրիս Պագլիերիին: Հյուրին ուղեկցում էին Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Էռնեստո Ալվարես Ռիվերան, Արգենտինայի Հանրապետության տարբեր նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատուներ, ինչպես նաեւ Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը:

Շեշտադրելով  երկու երկրների փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ կողմերը  գյուղատնտեսության բնագավառում նախանշել են երկուստեք շահավետ համագործակցության նոր ուղիներ. մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանը նշել է, որ երկու պետությունների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր: Արգենտինայի Էկոնոմիկայի և պետական ֆինանսների նախարարության արտաքին առևտրի քարտուղարն ի պատասխան ասել է. «Մեր նպատակներն ու ցանկությունները նույնն են: Մենք շատ ենք կարեւորում գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը եւ առաջարկում ենք կազմել աշխատանքային ծրագիր՝ մեր ցանկություններին գործնական տեսք հաղորդելու նպատակով»: Նախարարը ողջունել է համագործակցության առավել լայն ձեւաչափերի անցնելու առաջարկը, սակայն նշել է, որ  մեր երկիրն  ունի սննդամթերքի անվտանգության հստակ չափորոշիչներ եւ չի ներկրում գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք: Նախարարն ասել  է նաեւ, որ  իրատեսական է համարում   համագործակցությունը անասնաբուծության, սերմնաբուծության մի շարք ճյուղերում. «Մենք հպարտությամբ ենք տալիս արգենտինահայ   մեր հայրենակից Էդուարդո Էռնեկյանի անունը, ով թե՛ Հայաստանում, թե՛ Արգենտինայում իրականացնում է խոշորածավալ ծրագրեր,  եւ կարող է կամուրջ հանդիսանալ Հայ-Արգենտինական բարեկամության եւ փոխգործակցության համար»:

Հանդիպման ավարտին Բեատրիս  Պագլիերին նախարարին հրավիրել է  աշխատանքային այցով լինել Արգենտինայում: Գյուղնախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ հյուրին տեղեկացրել, որ վաղը՝ հոկտեմբերի 18-ին, մեկնարկում է «Արմպրոդէքսպո» եռօրյա ցուցահանդեսը, որը գյուղատնտեսական տարվա ավարտին   ավանդաբար ներկայացնում է հողի պարգեւած բարիքները, և հրավիրել է հյուրերին մասնակցել  այդ ցուցադրությանը:

 

                                                                   ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ