01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 17, 2013

Սա սիթիների դեմ պայքար չի … Բլեյանի մոտ համերգի էին /վիդեո/

“Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնությունը այսօր հանդես եկավ պայքարի նոր մարտավարությամբ: Նախաձեռնությունը կազմակերպել էր համերգ՝  Երևանի Հարավ արևմտյան թաղամասում գտնվող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Համերգը կրում էր “Երիտասարդները հանուն փակ շուկայի” խորագիրը: Մինչ “Ծածկած շուկայի” մոտ արդեն շուկայի սեփականատիրոջ կարմիր գլխարկներով աջակիցները պատրաստվում էին ակցիայի, “Փրկենք հուշարձանը օլիգարխից”՝ նախաձեռնության անդամները վայելում էին համերգը: “Այսօր մեր ակցիան իրականացնում […]

Բալոտելին հրաժարվել է

“Միլանի” եւ Իտալիայի ազգային հավաքականի անդամ Մարիո Բալոտելին անհայտ պատճառներով հրաժարվել է նեապոլիտանական մաֆիայի դեմ պայքարող ընկերությանն աջակցել:  La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով` Միլանի հարձակվողը ուժեղ քննադատության է ենթարկվել` Կոմորայի դեմ պայքարին չօգնելու համար: Բալոտելին իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ֆուտբոլիստը զբաղվում է իր գործով եւ ոչ թե հասարակական գործունեությամբ: Իտալացի քաղաքական գործիչ Ռոզարիա […]

Դատական դեպարտամենտի պաշտոնյաների դեմ քրեական գործը կարճո՞ւմ են

Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների նկատմամբ հարուցված քրեական գործը, ըստ Henaran.am-ի տեղեկությունների` առաջիկայում կարճվելու է: Հիշեցնենք, ոստիկանությունը գործ է հարուցել դատական կարգադրիչների ծառայության մի շարք  աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ եւ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցելու եւ 10 […]

Կլիչկոն կողմնորոշվել է ամուսնության օրվա հարցում

Հայտնի ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն եւ հոլիվուդյան դերասանուհի Հայդեն Պանետերին վերջապես որոշել են ամուսնության օրը: Հարսանեկան արարողությունը կկայանա այս տարվա դեկտեմբերի 14-ին: Հանուն հարսանիքի Կլիչկոն հրաժարվել է դեկտեմբերին կայանալիք մենամարտից, որը ֆինանսական առումով անչափ ձեռնտու էր, իսկ հարսնացուն էլ հետաձգել է սերիալում նկարահանվելու գործընթացը:Այսքանից հետո նորապսակները մեկ խնդիր ունեն.նրանք դեռ չեն կողմնորոշվել, թե որտեղ են […]

Ի նշան սիրո` նվեր հայ ժողովրդին . ԱԺ-ում գրքի շնորհանդես էր /վիդեո/

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի՝ ”Հայաստան. հազարամյակների ուղի” եռահատորյակի շնորհանդեսը: Հեղինակին եւ նրա ստեղծագործությունը շնորհանդեսի հյուրերին ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Ռաֆայիլ Զինուրովը պատմաբանի հմտությամբ ու մանրակրկտությամբ է ներկայացրել հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը՝ լինելով իրավաբան: Հեղինակն ազգությամբ բաշկիր […]

Պելեն նոր գիրք է գրել

ֆուտբոլի արքա Պելեն ներկայացրել է իր նոր գիրքը, որը կոչվում է ՛՛1283՛՛ ի պատիվ իր կարիերայի ընթացքում խփած գոլերի քանակի: Գիրքը նվիրված է բրազիլացի լեգենդի մարզական կարիերային:Գիրքը տպագրված է սահմանափակ քանակությամբ, ընդամենը 1283 օրինակ:Նոր աշխատությունը արժե 1700 դոլար, այն բավականին ծավալուն է եւ կշռում է 15 կգ:

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

Ս.թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցության ներկա փուլին և ապագա հեռանկարներին, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

Անդաստիարակ մարդու բան է… /վիդեո/

”Անլուրջ հայտարարությունները չեմ մեկնաբանում, դա անլուրջ և պարզապես անդաստիարակ մարդու բան է”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահի եղբայրը` ՛՛Փյունիկ՛՛ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցին: Դիտարկմանը այսինքն այն, որ նախագահը խաղատներ է գնում հերյուրա՞նք է, կրտսեր […]

Դատի կտա վարչապետին

Վրաստանի նախագահի թեկնածու, Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գեորգի Թարգամաձեն պատրաստվում է դատի տալ երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, քանի որ  նա իրեն “դավաճանի չափանիշ” է անվանել, փոխանցում է gazeta.ru-ն։ “Այդ մարդը միշտ աջակցում է այնպիսի դիրքորոշումների, որոնք հակասում են երկրի շահերին։ Իմ աչքում նա դավաճանի չափանիշ է”,- օրերս հայտարարել էր Բիձինա Իվանիշվիլին: “Մեղադրանքները, թե ես պետական դավաճան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի