15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սա սիթիների դեմ պայքար չի … Բլեյանի մոտ համերգի էին /վիդեո/

“Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնությունը այսօր հանդես եկավ պայքարի նոր մարտավարությամբ: Նախաձեռնությունը կազմակերպել էր համերգ՝  Երևանի Հարավ արևմտյան թաղամասում գտնվող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Համերգը կրում էր “Երիտասարդները հանուն փակ շուկայի” խորագիրը:

Մինչ “Ծածկած շուկայի” մոտ արդեն շուկայի սեփականատիրոջ կարմիր գլխարկներով աջակիցները պատրաստվում էին ակցիայի, “Փրկենք հուշարձանը օլիգարխից”՝ նախաձեռնության անդամները վայելում էին համերգը:

“Այսօր մեր ակցիան իրականացնում ենք արվեստով, այս կերպ ենք փորձում հակազդել: Որովհետև երաժշտական աշխարհը, ընդհանրապես մտավոր աշխարհը չի կարող դեմ գնալ մշակույթին: Մենք կարող ենք միայն արվեստի լեզվով խոսել, միայն օրինական դաշտում, վանդալիզմի դեմ մենք առայժմ այլ գործիքներ չունենք”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը չի քննադատում սուպերմարկետների ցանցի գոյությունը.”Սա սիթիների դեմ պայքար չի, սա պայքար է հուշարձանի համար”,-ասաց նա:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ