01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 16, 2013

Կաթողիկոսին սատանա է ասել՝ կանչել են նախարարություն

Henaran.am-ի Գյումրիի աղբյուրները տեղեկացնում են, որ ամենայն հավանականությամբ աշխատանքից կազատվի Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ է հրավիրվել:  Բանն այն է, որ օրերս տեղական ՛՛Գալա՛՛ հեռուստաընկերությամբ Նիկոլայ Ծատուրյանը  Ամենայն հայոց կաթողիկոսին անվանել է ՛՛սատանա՛՛: Գյումրիի թատրոնում կարծում են, որ հենց դրա համար են […]

ԵՄ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ կա. Սամվել Ֆարմանյան

”Համաձայն եմ, որ ահնար է ձև անել, թե ոչինչ տեղի չի ունեցել, ամողջ խնդիրն այն է, որ դժվար է հստակ պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել՛՛,-այսօր ”Արեւելյան Գործընկերության Չորս տարիները` Արդյունքներ եւ Մարտահրավերներ Հայաստանի քաղաքական գործիչների եւ փորձագետների տեսակետները՛՛ խորագրով գիտաժողովում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը: Նա […]

՛՛Ժողովուրդը՛՛ հաղթեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանը` դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, հոկտեմբերի 14-ին մերժել է ՛՛X-գրուպ՛՛ ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի ներկայացրած հայցը՝ ընդդեմ ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի եւ թղթակից Սոնա Գրիգորյանի: Հայցը վերաբերում էր ՛՛Ժողովուրդ՛՛-ի  ամիս, 2012թ. դեկտեմբերի 11-ի հետեւյալ  հրապարակմանը. ՛՛ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս  տուգանել էր ՛՛X գրուպ՛՛-ի նախագահ, ՛՛Ջրաշխարհ՛՛-ի սեփականատեր, ՛՛Երեւանի թռչնաբուծական […]

Ես շատ եմ սիրում հայերին ու երբեք չեմ թաքցրել դա. Բիձինա Իվանիշվիլի

“Ես շատ եմ սիրում հայերին եւ երբեք դա չեմ թաքցրել”,- նախօրեին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ախալքալաքում` ներկայացնելով իրենց թիմի թեկնածուին` առաջիկա նախագահական ընտրություններում, տեղեկացնում է “Գրուզիա օնլայնը”:  Վարչապետն ասել է նաեւ, որ իրենք եւ ախալքալաքցիները եղբայրներ են, նրանք Վրաստանի քաղաքացիներ են, այնպես, ինչպես վրացիները եւ Վրաստանը նրանց հայրենիքն էլ է: Հիշեցնենք, սակայն, որ […]

Ինչու է դրսում ավելի լավ ստացվում. Վարդան Մինասյանը վերլուծել է Իտալիա-Հայաստան հանդիպումը

Իտալիա – Հայաստան հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերլուծել է խաղը, մասնավորապես նշելով. ՛՛Հետաքրքիր խաղ ստացվեց: Կարծում եմ խաղի հաշիվը համապատասխանում է խաղի ընթացքին: Մենք դրսում ավելի շատ միավորներ վաստակեցինք: Դրա պատճառը այն է, որ մենք պաշտպանությունից անցնում էինք հարձակման: Մենք դրսում ավելի շատ ենք այդպես գործում: Հիմնական պատճառը դա է:Ես Բալոտելիի […]

Գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր հեղափոխական մեթոդ Հայաստանում

Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի Գլաուկոմայի բաժանմունքում սկսել է կիրառվել ամերիկյան ՛՛Գլաուկոս՛՛ կորպորացիայի կողմից մշակված Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը ( iStent Trabecular Micro-Bypass), որն, ըստ էության, առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր հեղափոխական մեթոդ: Այ-Ստենտը ԱՄՆ Առողջապահության դեպարտամենտի Սննդի և դեղորայքի բաժնի (Food and Drug Administration – FDA) կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային […]

Սերժ Սարգսյանի հրամանագրով գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Արմեն Դանիելյանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Սրտանց շնորհավորում է լրագրող գործընկերներին

Հարգելի գործընկերներ. Սրտանց շնորհավորում եմ ձեզ  մասնագիտական տոնի՝ մամուլի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ աշխատանքային ձեռքբերումներ, առաջընթաց ու նոր բարձրունքներ: ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունը բարձր է գնահատում զանգվածային լրատվության միջոցների դերակատարումը մեր երկրում, իսկ ձեզ հետ համագործակցությունը մեզ համար հնարավորություն է նպաստելու Հայաստանում խոսքի ազատության կայացմանը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սեփական գործունեության թափանցիկությունը ապահովելուն, և ցանկանում […]

ԵՄ-ը անհամբերությամբ սպասում է Հայաստանի առաջարկներին

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան այսօր ՛՛Արեւելյան Գործընկերության Չորս տարիները` Արդյունքներ եւ Մարտահրավերներ՛՛ գիտաժողովին հայտարարեց, որ պետք է արագացնել ազատ տեղաշարժի հնարավորություններին ուղղված այցագրերի դյուրացման համաձայնագրի ստորագրումը: Սա կնշանակի, որ Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ ԵՄ-ն ու Հայաստանն արդեն ինչ-որ համաձայնագիր ունեն ստորագրած: Միևնույն ժամանակ Տրայան Հրիսթեան նկատեց, որ սեպտեմբերի երեքի Մաքսային միությանն անդամակցելու մասին ՀՀ նախագահի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի